ՀՀ ոստիկանության ներկայացուցչի համաձայն՝ 2019թ․ առաջին եռամսյակում անչափահասների նկատմամբ բռնության 33 դեպք է գրանցվել, որից տասը եղել են ֆիզիկական բռնության դեպքերը: Սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների թիվը կազմել է 14:
Նույն ժամանակահատվածում անչափահասների մասնակցությամբ հանցագործության 62 դեպք է գրանցվել։ Ոստիկանության աղբյուրը տեղեկացնում է, որ երկու պարագայում էլ դեպքերի նվազում է գրանցվել՝ ի տարբերություն 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ, սակայն, աճ է գրանցվել անչափահասների կողմից կատարված գողության դեպքերի շրջանում։
Քննչական կոմիտեն ամփոփել է 2019թ․ առաջին եռամսյակը
2019թ․ առաջին եռամսյակում Քննչական կոմիտեն քննել է ավելի քան 10 հազար դեպք։ Ընթացիկ տարում կատարված սպանության և սպանության փորձերի 14 քննված դեպքերից 11-ը բացահայտվել է։ Ժամկետային զինծառայությունից խուսափելու գործերով 114 մեղադրյալ զորակոչվել է Զինված ուժեր։
Քննչական կոմիտեն նաև քննել է 720 քրեական գործ՝ կոռուպցիոն բնույթի։ Այդ գործերում ներգրավված մարդկանց 76%-ը կամ 277-ը եղել են պաշտոնատար անձինք։ 36 մեղադրյալի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել է:
Լուրեր ԱԺ-ից
ԱԺ-ում 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը։ Թե ինչպիսին է լինելու կառավարության նոր կառուցվածքը, կարդացեք այստեղ:
ԱԺ-ն ընդունեց մի օրենք, որով արգելվում է ռեֆերատների, կուրսային, դիպլոմային, հետազոտական աշխատանքների վաճառքի գովազդը։ Օրենքը խախտողների համար սահմանաված է տուգանք՝ 100 հազար դրամի չափով: Լրացումներ են կատարվել Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրման մասին օրենքում՝ ելնելով կառավարության կառուցվածքում կատարված փոփոխություններից։
Վարչապետ Փաշինյանի ասուլիսը
Մայիսի 8-ին տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը` նվիրված իր վարչապետ ընտրվելու մեկ տարվան: Ասուլիսը մեկնարկեց Փաշինյանի կողմից իր կառավարման մեկ տարվա ընթացքում Հայաստանի ունեցած ձեռքբերումների մասին 100 փաստ ներկայացնելով: Հինգուկես ժամ տևած ասուլիսի ընթացքում վարչապետը պատասխանեց լրագրողների մոտ 60 հարցի։ Նա նշեց, որ այս ընթացքում ստվերից դուրս է բերվել 51 հազար աշխատատեղ, իսկ 2019-ին երկրի բյուջեն կգերակատարվի 62 մլրդ դրամով: Նաև ասաց, որ փոփոխություններ են կատարվել զորամասերի և մարտական դիրքերի սննդակարգում, նվազել են երկրում սպանության դեպքերը և այլն։
Ամփոփ մեդիա
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 11/05/2019