2024թ.-ին տրանսպորտի սպառողական գների ինդեքսն աճել է 10%-ով։ Տրանսպորտային ծառայություններն ամենաշատը թանկացել են Իջևանում, ամենաքիչը՝ Աշտարակում։
«Ամփոփ Մեդիա»-ի թղթակիցն ուսումնասիրել է տրանսպորտի սպառողական գների ինդեքսը (ՍԳԻ) Երևանում և մարզկենտրոններում 2024թ․-ի հունվար-հուլիսն ընկած ժամանակահատվածում և համեմատել 2023 թ․-ի նույն ժամանակահատվածի հետ։
Տրանսպորտի սպառողական գների ինդեքսը ցույց է տալիս, թե որքանով են փոփոխվել բոլոր տեսակի տրանսպորտային ծառայությունների գները ժամանակի ընթացքում։ Օրինակ, եթե ինդեքսի թիվը մեկ տարում աճում է 10%-ով, նշանակում է, որ տրանսպորտային ծառայությունների գները միջինում 10%-ով թանկացել են։
Հայաստանում 2024թ․ հունվարից-հուլիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ տրանսպորտի ՍԳԻ-ն ավելացել է 10%-ով։
Սպառողական գների ինդեքսը (ՍԳԻ) տնտեսական ցուցանիշ է, որը գնահատում է, թե ինչպես են ժամանակի ընթացքում փոխվում ապրանքների և ծառայությունների գները։
Այս ցուցանիշը կարևոր է տնտեսության վիճակի գնահատման համար, քանի որ ցույց է տալիս, թե որքանով են փոխվել ապրանքների գները, որոնք ամեն օր օգտագործվում են։
2023թ.-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ 2024թ.-ին ՍԳԻ ամենաբարձր ցուցանիշը գրանցավել է հունիսին՝ 10,8%, ամենացածրը՝ ապրիլն՝ 8,5%:
Վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալների համաձայն՝ Երևանում և մարզկենտրոններում (Գյումրի, Վանաձոր, Վաղարշապատ, Աշտարակ, Իջևան, Հրազդան, Եղեգնաձոր, Գավառ, Կապան, Արտաշատ) տրանսպորտի գնաճը շոշափելի է:
Տրանսպորտային ծառայություններն ամենաշատը թանկացել են Իջևանում․ 2024թ․ հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տրանսպորտի ՍԳԻ-ն աճել է 16,6%-ով։ Իջևանին հաջորդում է Եղեգնաձորը՝ ՍԳԻ 14% աճով։
Տրանսպորտն ամենաքիչը թանկացել է Աշտարակում․ ՍԳԻ-ն աճել է 8.5%-ով։
Հեղինակ՝ Լուսինե Շադյան
Մենթոր՝ Տաթև Խաչատրյան
Այս նյութը պատրաստվել է Ամփոփ Մեդիայի կողմից՝ «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այստեղ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։
Կարդացեք նաև
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 09/09/2024