Սոցիալական

Հանդիպում Շուշիի հետ. Անուշ Զաքարյանի պատմությունը պատերազմական օրերից

«Ամփոփ Մեդիան» ներկայացնում է հոդվածների շարք, որի հերոսներն ունեն տարբեր մասնագիտություններ, տարբեր ճակատագրեր, սակայն նրանց բոլորին միավորում է Շուշիի իրենց բնակելի շենքը՝ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու դիմաց։

Նրանք հայկական Շուշիի վերածննդի և անկման վկաներն են, մեծացել ու կայացել են քաղաքի կայացմանը զուգահեռ՝ Արցախյան առաջին պատերազմից մինչև երկրորդը՝ քաղաքի անկումը։

Պատմությունները, որոնք ներկայացնում ենք մի քանի մուլտիմեդիա նյութերի միջոցով, հնարավորություն են ևս մեկ անգամ հանդիպելու Շուշիին, ցավոք, վիրտուալ ձևաչափով և ցավոտ դրվագներով։

Շարքի վերջին պատմության հերոսը Անուշ Զաքարյանն է, որ մեծացել է Շուշիում, այնտեղ է մնացել պատերազմի ընթացքում, օգնել է ապաստարաններում մնացողներին։

Անուշի պատմությունը զուգորդվում է Շուշիի բնակչության տեղահանման և հետագա ճակատագրերի, այլ բնակավայրերում շուշեցիների բնակության հաստատման հետ։

Պատմությանն անցնելու համար սեղմեք նկարին։

Մարիամ Անդրեասյանի պատմությանը ծանոթացեք այստեղ:

Հարութ Բաբալյանի պատմությանը ծանոթացեք այստեղ:

Նվարդ Խաչիկյանի պատմությանը ծանոթացեք այստեղ:

Հեղինակներ՝ Գարիկ Հարությունյան, Նարեկ Մարտիրոսյան, Հայկ Խաչիկյան

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 06/12/2022