Ցածր և միջին եկամուտ ունեցող 142 երկրներում COVID-19-ով ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների շնչառությունն ապահովելու համար անհրաժեշտ թթվածնի օրական պահանջարկը 27.000.000 խորանարդ մետր է։ Այս պահանջարկի տարեկան ծախսը, ըստ հաշվարկների, կազմում է 6 մլրդ 228 մլն ԱՄՆ դոլար։
Բժշկական թթվածնի ամենամեծ պահանջարկն այսօր ունի Հնդկաստանը, որտեղ այն օրական գերազանցում է 14․000.000 խորանարդ մետրը` կազմելով ընդհանուր պահանջարկի 54%-ը: Այս ցուցանիշն ավելի քան հինգ անգամ շատ է Բրազիլիայի օրական պահանջարկից, որը երկրորդն է թթվածնի պահանջարկով։
Ե՛վ Հնդկաստանը, և՛ Բրազիլիան պայքարում են կորոնավիրուսի նոր շտամների դեմ: Երկու երկրներում էլ օրական հաստատվում են տասնյակ և հարյուրհազարավոր նոր դեպքեր ու գրանցվում՝ հազարավոր մահեր։ Օրինակ` Հնդկաստանում ապրիլի 30-ին հաստատվել է 402.110 նոր դեպք և 3522 մահ։ Համացանցում հայտնվել են Հնդկաստանում կորոնավիրուսից մահացածների մարմինների մասսայական այրման լուսանկարներ։
Տեքստը և ինֆոգրաֆիկը՝ Կարինե Դարբինյանի
#COVID19 #crisis
Կարդացեք նաև
- COVID-19-ից մահերի վիճակագրությունը Հայաստանում. տարիք, սեռ, ժամանակագրություն
- Թարմացված․ Ի՞նչ է հայտնի Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստումների մասին
- Ինչպես էին Մեծ Բրիտանիայում պարտադրում հակագազային դիմակներ կրել 1939-1940թթ․
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի, տվյալների, վիզուալ պատկերների և թարգմանությունների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 01/05/2021