Առողջություն

Կորոնավիրուս․ Ի՞նչ է սոցիալական հեռավորությունը

Բոլոր երկրներում իշխանությունները խորհուրդ են տալիս մարդկանց պահպանել սոցիալական հեռավորություն, որպեսզի թեթևանա առողջապահական ծառայությունների վրա դրված բեռը, և կանխվի COVID-19 տեսակի կորոնավիրուսի տարածումը:

Հիմա դա առավել քան կարևոր է։

Բայց ի՞նչ է նշանակում սոցիալական հեռավորություն, ո՞վքեր պետք է ամենից շատ դրան հետևեն, և ինչպե՞ս պետք է կանխել կորոնավիրուսի տարածումը:

Սա նշանակում է՝ չշփվել մարդկանց հետ քանի դեռ դրա կարիքը չկա:

Այնպես որ, հյուր մի՛ ընդունեք, ոչ էլ դուք այցելեք ուրիշներին, մի՛ գնացեք ռեստորան, հավաքների, գարեջրատուն, ակումբ, մի՛ մասնակցեք սպորտային և մշակութային իրադարձությունների։

 

Եթե տնից աշխատելու հնարավորություն ունեք, ապա կառավարությունն ասում է՝ մնացեք տանը, իսկ գործատուն պետք է օգնի ձեզ այս հարցում:

Եթե աշխատավայր մեկնելը պարտադիր է, ապա ընտրեք տրանսպորտի ոչ այնքան ծանրաբեռնված ժամերը:

Կարելի է դուրս գալ քայելու և առաջին անհրաժեշտության պարագաներ գնելու, բայց ուրիշներից ամենաքիչը 2 մետր հեռավորություն պահելով:

Այժմ առավել քան կարևոր է, որպեսզի սոցիալական հեռավորություն պահեն հետևյալ մարդիկ՝ 70-ից բարձր անձինք, որոշակի առողջական խնդիրներ ունեցողները և հղի կանայք:

Իսկապես բոլորը պետք է հետևեն վերոնշյալ խորհուրդներին, որպեսզի կանխվի վիրուսի տարածումը և թեթևանա առողջապահական ծառայությունների վրա ընկած բեռը, քանի որ եթե դուք սահմանափակում եք ուրիշների հետ ունեցած ձեր շփումը, ապա կրճատում եք ձեր վարակվելու և ուրիշին վարակելու հավանականությունը:

Պատրաստեց Նարե Հովակիմյանը

Ինֆոգրաֆիկան՝ Ամփոփ Մեդիայի

Սկզբնաղբյուրը՝ BBC

Նույն թեմայով կարդացեք

«Ամփոփ Մեդիան» այս օրերին կաշխատի արտակարգ ռեժիմով։
✅ Հետևեք մեր սոցիալական էջերին և տեղեկացեք առաջին աղբյուրներից ստացված ամենակարևոր և ակտուալ տեղեկությունների մասին
Facebook: ➡️ https://web.facebook.com/ampop.am/
Telegram: ➡️ https://t.me/ampopmedia
Instagram: ➡️ https://www.instagram.com/ampop.am/
Twitter: ➡️ https://twitter.com/ampoparmenia

#COVID19 #crisis

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի, թարգմանությունների և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 23/03/2020