Իրավունք

Ամենքս Հանուն Հավասարի. ոգեշնչող տողեր կանանց միջազգային օրվան նվիրված

Հավասար աշխարհը հնարավորությունների աշխարհ է:

Մենք ամեն օր և միշտ պատասխանատու ենք մեր սեփական մտքերի և գործողությունների համար։

Մենք կարող ենք ակտիվորեն մարտահրավեր նետել կարծրատիպերին, պայքարել կողմնակալության դեմ, ընդլայնել մեր աշխարհընկալումը, բարելավել իրավիճակը և նշել կանանց նվաճումները:

Միասին կարող ենք օգնել ստեղծել գենդերային հավասար աշխարհ:

Այնպես որ՝ եկե՛ք ապրենք #ԱմենքսՀանունՀավասարի (#EachforEqual) գաղափարով։

Դե ուրեմն` եկե՛ք ստեղծենք գենդերային հավասար աշխարհ

Լուսանկարը՝ Sarah Koester / EyeEm

Հավասարությունը միայն կանանց խնդիրը չէ, այն նաև ձեռներեցության խնդիրն է:

Գենդերային հավասարությունը շատ կարևոր է տնտեսության և համայնքների զարգացման գործում։

Գենդերային հավասար աշխարհն ավելի առողջ, հարուստ և ներդաշնակ կարող է լինել․ իսկ ի՞նչն է խանգարում։

Լուսանկարը՝ Rochelle Brockington / EyeEm

#ԱմենքսՀանունՀավասարի արշավը «Կոլեկտիվ անհատականության» մասին է

Այս տարի Կանանց միջազգային օրվան նվիրված քարոզարշավի (#IDW2020) թեման բխում է «Կոլեկտիվ անհատականության» գաղափարից։

Մենք բոլորս մեկ ենք։

Մեզնից յուրաքանչյուրի գործողությունները, խոսակցությունները, վարքագիծը և մտածելակերպը կարող են ազդել ողջ հասարակության վրա:

Բոլորս միասին կարող ենք փոփոխություն բերել։ Բոլորս՝ մեկս մյուսին օգնելով՝ կարող ենք գենդերային հավասար աշխարհ ստեղծել։

Մենք բոլորս կարող ենք առաջնորդվել #ԱմենքսՀանունՀավասարի գաղափարով։

Լուսանկարը՝ Sarah Koester / EyeEm

Ընդունե՛ք #ԱմենքսՀանունՀավասարի դիրքը

Դե ինչ՝ առաջ պարզե՛ք ձեռքերը և ընդունե՛ք #ԱմենքսՀանունՀավասարի դիրքը՝ մյուսներին ոգեշնչելու և կանանց միջազգային օրը ՁԵՐԸ դարձնելու համար։

Արե՛ք այն, ինչ կարող եք, որպեսզի իսկապես ամենուրեք դրական փոփոխություններ բերեք կանանց համար:

Լուսանկարը՝ Photograph: Rochelle Brockington / EyeEm

Մեկամյա գործունեություն և համագործակցություն

#ԱմենքսՀանունՀավասարի 2020թ․ արշավը կշարունակվի ողջ տարվա ընթացքում՝ չսահմանափակվելով Կանանց միջազգային օրով։

Քարոզարշավի թեմատիկան կապահովի մեկ միասնական կուրս՝ ուղղորդելու և խթանելու շարունակական բնույթի համընդհանուր գործողությունները՝ ուժեղացնելով ու թափ հաղորդելով #ԱմենքսՀանունՀավասարի ակտիվությանը ողջ տարվա ընթացքում:

Լուսանկարը՝ Cole Ndelu / EyeEm

Մեզնից յուրաքանչյուրն իր դերակատարումը կարող է ունենալ

Գենդերային հավասարության հասնելու համար կարևորագույն նշանակություն ունեն կոլեկտիվ գործողություններն ու ընդհանուր պատասխանատվությունը:

Լուսանկարը՝ Rochelle Brockington / EyeEm

Կանանց միջազգային օրն աշխարհում տոնվում է որպես կանանց հասարակական, տնտեսական, մշակութային ու քաղաքական նվաճումները նշելու, ինչպես նաև գենդերային հավասարության ամրապնդմանն ուղղված գործողությունների ոգեկոչման օր:

Լուսանկարը՝ Sarah Koester / EyeEm

Կանանց  միջազգային օրն առաջին անգամ նշվել է 1911թ․-ին, որին աջակցել է ավելի քան մեկ միլիոն մարդ: Մինչդեռ այսօր այն արդեն տոնվում է ամենուրեք՝ չվերագրվելով կոնկրետ երկրի, խմբավորման կամ կազմակերպության։

Լուսանկարը՝ Cole Ndelu / EyeEm

Ահա, թե ինչ է ասել հայտնի ֆեմինիստ, լրագրող և ակտիվիստ Գլորիա Շտայնեմը այս կապակցությամբ․ «Հանուն հավասարության կանանց պայքարը կապ չունի ոչ՛ ինչ-որ ֆեմինիստի, ոչ էլ կոնկրետ կազմակերպության հետ։ Այն արգասիքն է բոլոր նրանց միասնական ջանքերի, ովքեր մտահոգ են մարդու իրավունքներով»։

Լուսանկարը՝ Cole Ndelu / EyeEm

Տարածե՛ք սոցիալական ցանցի միջոցով

Տեղադրե՛ք ձեր  գրառումը սոցիալական առցանց հարթակներում հետևյալ հեշթեգով #IWD2020՝ ընդունելով «ձեոքերը հավասար առաջ» պարզած դիրքը և մյուսներին ևս կոչ անելով աջակցել #ԱմենքսՀանունՀավասարի արշավին։

Լուսանկարը՝ Cole Ndelu / EyeEm

Instagram, Facebook, Twitter, LinkedIn, Youtube, TikTok․ ահա, թե որքան սոցիալական հարթակներ կան #ԱմենքսՀանունՀավասարի քարոզարշավի շրջանակներում ձեր նախաձեռնությունն ու գրառումը հանրայնացնելու համար։

Քայլ արե՛ք

Պետք չէ հապաղել: Յուրաքանչյուրը պիտի մտածի հավասար իրավունքների մասին ու իր մասնակցությունն ունենա՝ միշտ և ամենուրեք։ Իսկ ինչպե՞ս ես դո՛ւ աջակցելու #ԱմենքսՀանունՀավասարի քարոզարշավին Կանանց միջազգային օրը և մյուս օրերին։

Լուսանկարը՝ Cole Ndelu / EyeEm

Թարգմանությունը՝  Աննա Սիմոնյանի

Սկզբնաղբյուր՝  International Women’s Day

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի, թարգմանությունների եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

 

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 06/03/2020