Թրյուդոյի սիրուն աչքերին չխափվեք։ Ահա ամբողջական պատմությունը։
1. Անցյալ տարի Կանադան միացավ Զենքի վաճառքի դաշնագրին (Arms Trade Treaty)
2. Սրա մասնակիցները պետք է հաշվետու լինեն զենքի կամ դրա մասերի այն արտահանմանը, որը կարող է հումանիտար աղետ ստեղծել, վնասել խաղաղությանը և այլն։
3. Այնուամենայնիվ, Կանադան շարունակում է ավելացնել WESCAM-ի տեսախցիկների արտահանումը Թուրքիա, որը Բայրաքթարի ամենաէական մասն է։
4. Եթե 2016-ին արտահանումը 4 միլիոնի էր, ապա 2019-ին՝ 150 միլիոնի կարգի էր։
5. Անցյալ տարվա հոկտեմբերին Կանադան միացավ Գերմանիային, Ֆրանսիային և Մեծ Բրիտանիային Թուրքիայի ռազմական էմբարգո սահմանելու հարցում՝ ի պատասխան Թուրքիայի Սիրիա ներխուժման և իրավիճակի ապակայունացման։
6. Այս տարվա ապրիլին Կանադան շարունակեց էմբարգոն՝ վստահեցնելով իր հետևողականությունը զենքի վաճառքի դաշնագրին։
7. Ի պատասխան՝ թուրք պաշտոնյաները սկսում են Օտավային ճնշել, որպեսզի գոնե WESCAM-ի տեսախցիկները թույլատրեն վաճառել, որը մեր ջանի վրա արդեն գիտենք, թե ինչքան կարևոր է նրանց համար
8. Անձամբ Էրդողանը զանգահարում է և զրուցում Թրյուդոյի հետ՝ շեշտելով՝ “utmost importance to the import of the optics and surveillance systems from the Canadian firm WESCAM [sic] for its military drones”,
9. Այս տարվա հունիսին Կանադայի կառավարությունը բացառության կարգով թույլատրում է WESCAM-ի արտադրանքի արտահանումը Թուրքիա՝ թեպետ էմբարգոն ուժի մեջ է։
10. Սրա պաշտոնական բացատրությունը մինչև հիմա չկա։
11. Արցախի սեպտեմբերին սկսված պատերազմում ակնհայտ է դառնում, որ Բայրակթարները կարևոր դերակատարում ունեն։
12. Հայկական ուժերի խոցված Բայրակթարը արտադրվել էր սեպտեմբերին, այսինքն հավանական է դառնում, որ անցյալ տարվա էմբարգոն շարունակվելու դեպքում, Արցախի օդում այսօր Բայրակթարներ կարող է այս քանակի չհայտնվեին։
13. Թուրքիան այս օպտիկան կիրառում է նաև այլ անօդաչու սարքերում։ Ընդհանուր առմամբ Թուրքիան անցյալ տարի ուներ մոտ հարյուր Բայրակթար։ Դրանք նա կիրառում է շատ վայրերում՝ քրդական շրջաններում, Սիրիայում, Հս. Կիպրոսում, Միջերկրական ծովում, Լիբիայում։
14. Այնպես որ իր ամբողջ «ունեցվածքը» նա Ադրբեջան չէր տեղափոխի։
15. Հոկտեմբերի 5-ին ուրախացանք, որ Թրյուդոն կանգնեցրեց տեսախցիկների արտահանումը։
16. Սակայն փաստ է, որ էմբարգոյի ոչ լիարժեք կիրառումը, անհասկանալի պատճառով էմբարգոյի պայմաններում WESCAM-ի տեսխցիկների արտահանումը Թուրքիա, հանգեցրեց նոր պատերազմի և հումանիտար ճգնաժամի։
17. Թրյուդոն կարող էր սա կանխել, բայց հակառակը՝ նպաստել է։ Համաձայն Զենքի առևտրի դաշնագրի, վաճառելուց առաջ պետք է վստահ լինի, որ իր զենքը չի օգտագործվելու դաշնագրին հակասող նպատակներով։
18. Այնուամենայնիվ, փաստերը խոսում են, որ Կանդայի կողմից այդ տեսախցիկների արտահանումը դարձել է այս պատերազմի հիմնական, եթե ոչ միակ կարևոր խթանը։ Ավելին, Բայրակթարների կադրերը Ադրբեջանում ցուցադրվում են մեծ էկրաններին, պաշտոնապես հիմնականում դրանք են ցուցադրվում՝ դառնալով պատերազմի ագիտացիայի առանցքը։
19. Վստահ եմ, որ Կանադայում համապատասխան հետաքննություններ կլինեն։
20. Չեմ բացառում, որ Կովիդն ու տնտեսական անկումն էլ են գործոն հանդիսացել վաճառքի շուրջ բանակցություններում։
21․ Նաև չեմ բացառում կոռուպցիան։
22. Սակայն ինձ այս ամենը ավելի քիչ է հետաքրքրում, Թրյուդոյին դատելուց էլ այս պահին մեզ օգուտ չի լինի։
23. Սակայն Կանադան մեզ շատ պարտք է մնում։ Սա դասագրքերի մեջ կարող է մտնել որպես մի սկանդալ, թե ինչպես հնարավոր էր կանխել տարածաշրջանային պատերազմ, հազարավոր մարդկանց կյանքեր փրկել, ու միակ մարդը որ սա չարեց, Թրյուդոն է։
24. Սխալներ գտնելը հեշտ է, ուղղելը՝ դժվար։ Ու այս սխալը ուղղելու միակ ակնկալիքը Կանադայի կողմից Արցախի ճանաչումն է։
25. Սա մեր դիվանագետների, Կանադայի մեր համայնքի ու բարեկամների դժվար և հետևողական աշխատանքի արդյունք միայն կարող է լինել։
26. Ես կանադացիների արժեհամակարգը և ինստիտուտները չգտեմ, բայց մեղավորության զգացում հաստատ ունեն ու այն պետք է առավել փաստարկված դարձնել ու տանել պոզիտիվ հունով։
27. Ցավոք, Բելառուսը նշածս դաշնագիրը չի ստորագրել, իսկ Իսրայելը և Թուրքիան ստորագրել, բայց չեն վավերացրել։ Ի դեպ, մենք էլ չենք ստորագրել։
Ամփոփեց Աշոտ Խուրշուդյանը
#Տեսակետ
Հավելյալ հղումներ
- Էմբարգոյի ու WESCAM տեսախցիկի վերաբերյալ հիմնական հաշվետվությունը
- Դրոնների քանակի վերաբերյալ հաշվետվությունը
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 02/11/2020