Չինաստանի Նինբո քաղաքում ավարտվեց ծանրամարտի 2026 թվականի աշխարհի առաջնությունը։ Այն մեծ հաշվով հիասթափեցնող էր հայ երկրպագուի համար։ Այս առաջնությունով մեկնարկեց Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի ուղեգրերի համար պայքարը։
Ավարտված առաջնությունը
95 երկրից 502 մարզիկ պայքարում էին աշխարհի առաջնությունում խաղարկվող մեդալների ու Օլիմպիական ուղեգրերի համար։
Տղամարդիկ ու կանայք 8-ական քաշային կարգերում պարզեցին աշխարհի ուժեղագույններին։
Այս առաջնությունում փայլեցին ասիացիները, հատկապես Հյուսիսային Կորեայի ու Չինաստանի ներկայացուցիչները։ Խաղարկվող 16 «մեծ ոսկիներից» 14-ը հաղթեցին Ասիայի ներկայացուցիչները (6-ական Հյուսիսային Կորեան ու Չինաստանը, 1-ական՝ Ուզբեկստանն ու Իրաքը)։ Մնացյալ 2-ը բաժին հասան Եվրոպային (Բուլղարիա) ու Աֆրիկային (Եգիպտոս)։
«Մեծ» մեդալների համար պայքարում հաղթեցին հյուսիսկորեացիները՝ 12 մեդալ (6 ոսկի, 3-ական արծաթ ու բրոնզ)։ Տանտերերի՝ Չինաստանի հավաքականը 2-րդն էր ու 1 բրոնզ քիչ նվաճեց, իսկ 3-րդ տեղում Եգիպտոսն էր՝ 1 ոսկով ու 1 բրոնզով։
Ընդհանուր («մեծ»+«փոքր») մեդալային հաշվարկում առաջին 2 տեղերը անփոփոխ են՝ Հյուսիսային Կորեա՝ 34 մեդալ (20 ոսկի, 8 արծաթ, 6 բրոնզ), Չինաստան՝ 33 մեդալ (17 ոսկի, 10 արծաթ ու 6 բրոնզ)։ 3-րդ տեղն էլ կիսեցին Բուլղարիան ու Ուզբեկստանը, որոնք Կառլոս Նասարի ու Աքբար Ջուրաևի ելույթների շնորհիվ միանգամից 3 ոսկի նվաճեցին ու սահմանափակվեցին այդքանով։ Մի շարք երկրներ ավելի շատ մեդալներ նվաճեցին, սակայն այստեղ կարևորը ոսկիների քանակն է։
Ընդհանուր թիմային հաշվարկում միավորները բաշխվեցին հետևյալ կերպ․
Հայ ծանրորդների ելույթները
Հայաստանը մրցավայր էր մեկնել 12 մարզիկով։
Տղամարդկանց հավաքականի կազմում ընդգրկված էր 8 ծանրորդ՝ 6 քաշային կարգում։
Գառնիկ Չոլաքյան – 65 կգ (B ենթախումբ)
Պոկում (15-րդ տեղ)՝ 125 կգ, 130 կգ, 134 կգ
Հրում (22-րդ տեղ)՝ 155 կգ, 161 կգ, 161 կգ
Երկամարտ (18-րդ տեղ)՝ 285 կգ
Աշխարհի չեմպիոնը Պակ Մյոն-Ջին է (Հյուսիսային Կորեա) երկամարտի 331 կգ արդյունքով՝ 144 կգ + 187 կգ։
Գոռ Սահակյան – 75 կգ (A ենթախումբ)
Հարթակ դուրս չի եկել վնասվածքի պատճառով
Տիգրան Կարապետյան – 75 կգ (C ենթախումբ)
Պոկում (առանց արդյունքի)՝ 145 կգ, 145 կգ, 147 կգ
Հրում (16-րդ տեղ)՝ 175 կգ, 179 կգ, 183 կգ
Երկամարտ (առանց արդյունքի)
Աշխարհի չեմպիոնը Լի Յոնհյոնն է (Հյուսիսային Կորեա) երկամարտի 365 կգ արդյունքով՝ 160 կգ + 205 կգ։
Ռաֆիկ Հարությունյան – 85 կգ (B ենթախումբ)
Պոկում (18-րդ տեղ)՝ 155 կգ, 160 կգ, 160 կգ
Հրում (22-րդ տեղ)՝ 190 կգ, 198 կգ, 198 կգ
Երկամարտ (22-րդ տեղ)՝ 345 կգ
Մարտին Պողոսյան – 85 կգ (C ենթախումբ)
Պոկում (27-րդ տեղ)՝ 147 կգ, 147 կգ, 152 կգ
Հրում (21-րդ տեղ)՝ 184 կգ, 185 կգ, 190 կգ
Երկամարտ (23-րդ տեղ)՝ 337 կգ
Աշխարհի չեմպիոնը Աբդելրահման Յունեսն է (Եգիպտոս) երկամարտի 390 կգ արդյունքով՝ 177 կգ + 213 կգ։
Դավիթ Հովհաննիսյան – 95 կգ (B ենթախումբ)
Պոկում (12-րդ տեղ)՝ 165 կգ, 170 կգ, 170 կգ
Հրում (21-րդ տեղ)՝ 195 կգ, 202 կգ, 203 կգ
Երկամարտ (17-րդ տեղ)՝ 360 կգ
Աշխարհի չեմպիոնը Կարլոս Նասարն է (Բուլղարիա) երկամարտի 415 կգ արդյունքով՝ 185 կգ + 230 կգ։
Գարիկ Կարապետյան – 110 կգ (A ենթախումբ)
Պոկում (7-րդ տեղ)՝ 183 կգ, 188 կգ, 188 կգ
Հրում (առանց արդյունքի)՝ 217 կգ, 217 կգ,
Երկամարտ (առանց արդյունքի)
Աշխարհի չեմպիոնը Աքբար Ջուրաևն է (Ուզբեկստան) երկամարտի 432 կգ արդյունքով՝ 198 կգ + 234 կգ։
Վարազդատ Լալայան – 110+ կգ (A ենթախումբ)
Պոկում (2-րդ տեղ)՝ 205 կգ, 210 կգ, 214 կգ
Հրում (3-րդ տեղ)՝ 247 կգ, 252 կգ, 257 կգ
Երկամարտ (3-րդ տեղ)՝ 457 կգ
Աշխարհի չեմպիոնը Ալի Ռուբայավին է (Իրաք) երկամարտի 466 կգ արդյունքով՝ 211 կգ + 255 կգ։

Կանանց հավաքականում ընդգրկված էր 4 ծանրորդ՝ 3 քաշային կարգում։
Ալեքսանդրա Գրիգորյան – 57 կգ (A ենթախումբ)
Պոկում (6-րդ տեղ)՝ 85 կգ, 90 կգ, 90 կգ
Հրում (3-րդ տեղ)՝ 113 կգ, 114 կգ, 120 կգ
Երկամարտ (4-րդ տեղ)՝ 205 կգ
Աշխարհի չեմպիոնը Օ Կվան-Օկն է (Հյուսիսային Կորեա) երկամարտի 227 կգ արդյունքով՝ 102 կգ + 125 կգ։
Ալինա Սուքիասյան – 77 կգ (C ենթախումբ)
Պոկում (22-րդ տեղ)՝ 95 կգ, 98 կգ, 101 կգ
Հրում (առանց արդյունքի)՝ 120 կգ, 120 կգ, 120 կգ
Երկամարտ (առանց արդյունքի)
Աշխարհի չեմպիոնը Յան Ցյուսյան է (Չինաստան) երկամարտի 265 կգ արդյունքով՝ 120 կգ + 145 կգ։
Էմմա Պողոսյան – 86 կգ (A ենթախումբ)
Պոկում (18-րդ տեղ)՝ 106 կգ, 109 կգ, 110 կգ
Հրում (7-րդ տեղ)՝ 138 կգ, 143 կգ, 147 կգ
Երկամարտ (7-րդ տեղ)՝ 249 կգ
Լիանա Գյուրջյան – 86 կգ (A ենթախումբ)
Պոկում (25-րդ տեղ)՝ 102 կգ, 106 կգ, 106 կգ
Հրում (առանց արդյունքի)՝ 135 կգ, 135 կգ, 135 կգ
Երկամարտ (առանց արդյունքի)
Աշխարհի չեմպիոնը Լյաո Գույֆանն է (Չինաստան) երկամարտի 291 կգ արդյունքով՝ 128 կգ + 163 կգ։
Այսպիսով, Հայաստանը ներկայացնող 12 մարզիկից 4-ը՝ առանց երկամարտի արդյունքի են, 1-ը՝ վնասվածքի պատճառով մրցահարթակ դուրս չի եկել։
Օլիմպիական ուղեգրերը
Այս աշխարհի առաջնությունն առաջին վարկանիշային մրցաշարն էր Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերից առաջ։ Իսկ ինչպե՞ս են բաշխվելու ուղեգրերը։
Օլիմպիական խաղերին մասնակցելու է 120 ծանրորդ (60 տղամարդ ու 60 կին)՝ 12 քաշային կարգում (6-ական՝ ըստ սեռի)։ Յուրաքանչյուր քաշային կարգում հանդես կգա 10 մարզիկ։
Մեկ երկիրը կարող է ունենալ առավելագույնը 6 մարզիկ (3 տղամարդ ու 3 կին), յուրաքանչյուր քաշային կարգում՝ 1 մասնակից (բացառությամբ «Լավագույն տղամարդ ծանրորդ» ու «Լավագույն կին ծանրորդ» ճանաչված մարզիկի երկիրը կարող է ստանալ 1 լրացուցիչ քվոտա)։
96 ուղեգիր կբաշխվի OQR վարկանիշով․ Յուրաքանչյուր քաշային կարգի վարկանիշային աղյուսակի լավագույն 8 ծանրորդները կստանան անհատական ուղեգրեր։ 12 ուղեգիր կտրվի մայրցամաքների լավագույն մարզիկներին, որոնք տվյալ քաշային կարգի լավագույն 8-ում չունեն ներկայացուցիչ։ 6 ուղեգիր կտրվի տանտերերին՝ ԱՄՆ-ի հավաքականին։ Եվս 6-ը կհատկացվի ՄՕԿ-ի Եռակողմ հանձնաժողովի կողմից։
OQR վարկանիշային համակարգում միավորները «հավաքվում են» այս տարվա հուլիսի 27-ից մինչև 2028 թվականի մայիսի 7-ը։
1 կգ երկամարտի արդյունքը հավասար է 1 վարկանիշային միավորի։
Որակավորումը բաժանված է 2 փուլի․
1-ին փուլում 6 մրցաշար է՝
- 2026 թվականի աշխարհի առաջնություն
- 2026 թվականի որակավորման 1-ին մրցաշար
- 2027 թվականի որակավորման 2-րդ մրցաշար
- 2027 թվականի մայրցամաքային առաջնություն կամ մայրցամաքային խաղեր
- 2027 թվականի որակավորման 3-րդ մրցաշար
- 2027 թվական աշխարհի առաջնություն
2-րդ փուլում 4 մրցաշար է՝
- 2027 թվականի որակավորման 4-րդ մրցաշար
- 2028 թվականի որակավորման 5-րդ մրցաշար
- 2028 թվականի մայրցամաքային առաջնություն
- 2028 թվականի աշխարհի առաջնություն
Մարզիկները պետք է որակավորման մրցաշարերից առնվազն 3 ամիս առաջ ներկայացնեն գտնվելու վայրի տվյալները և հասանելի լինեն թեստավորման համար։ Եթե որևէ երկիր 2024 թվականի հուլիսի 26-ից մինչև 2028 թվականի հուլիսի 13-ն ունենա 3 կամ ավելի դոպինգային խախտում, նրանց կարող են զրկել օլիմպիական քվոտաներից։
Նախորդ արդյունքները

2021-ին կայացած Օլիմպիական խաղերից հետո՝ 2022 թվականին Հայաստանը 12 մարզիկով էր մեկնել մրցավայր ու նվաճել 2 մեծ մեդալ։ Սամվել Գասպարյանը (102 կգ) ու Վարազդատ Լալայանը (109+ կգ) կանգնեցին պատվոհարթակի 3-րդ աստիճանին։ Գասպարյանը փոքր բրոնզ էր նվաճել նաև պոկումում, Լալայանը՝ փոքր արծաթ։
2023 թվականին Հայաստանը ներկայացնում էր 14 ծանրորդ։ Մեծ մեդալների քանակը՝ 2։ Գոռ Սահակյանը (67 կգ) նվաճեց բրոնզ, Վարազդատ Լալայանը՝ արծաթ։ Մեր ծանրորդներից Գոռ Սահակյանը, Ռաֆիկ Հարությունյանը, Վարազդատ Լալայանը նվաճեցին փոքր բրոնզե մեդալներ պոկումում, Անդրանիկ Կարապետյանը՝ փոքր ոսկե, Գարիկ Կարապետյանը՝ փոքր արծաթե մեդալ՝ նույն վարժությունում։ Հրումից փոքր արծաթե մեդալ նվաճեց Սիմոն Մարտիրոսյանը։
Այդ տարի Հայաստանը տղամարդկանց թիմային դասակարգման միավորներով հաղթեց բոլորին ու 522 միավորով դարձավ մոլորակի լավագույն թիմը։
2024 թվականին Հայաստանն ունեցավ աշխարհի մեկ չեմպիոն՝ Վարազդատ Լալայանը։ Բրոնզե մեդալ նվաճեց Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), որը նաև փոքր արծաթե մեդալ նվաճեց հրում վարժությունում։ Լալայանն էլ փոքր ոսկի նվաճեց պոկումում, փոքր բրոնզ՝ հրումում։ Պոկումում փոքր արծաթ նվաճեց Գարիկ Կարապետյանը:
2025-ին Հայաստանը նվաճեց մեկ ոսկե մեդալ։ Աշխարհի չեմպիոնը Վարազդատ Լալայանն էր։ Նա փոքր ոսկիներ նվաճեց նաև առանձին վարժություններում։ Փոքր բրոնզ նվաճեց նաև Գարիկ Կարապետյանը՝ պոկումում։ Գոռ Սահակյանը՝ փոքր արծաթ։
Հաջորդ տարի՝ Երևանում
Ծանրամարտի 2027 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում։ Նինբոյում Աշխարհի առաջնությունների դրոշը փոխանցվել է Հայաստանին:
Հայտնի է, որ բացման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին, իսկ մրցաշարը կտևի 13 օր՝ սեպտեմբերի 21-ից մինչև հոկտեմբերի 3-ը:
Ամփոփեց Դերենիկ Խաչատրյանը
Լուսանկարները՝ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի, IWF-ի
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 11/11/2026











