Սոցիալական

Вах «Мама джан»․ թե ինչպես Յուլիան Հայաստանում բիզնես հիմնեց

Երևանի կենտրոնական փողոցներից մեկում, որտեղ կողք կողքի գործում են տարբեր սրճարաններ, մի նեղլիկ կիսաթեք աստիճան տանում է դեպի «Մամա ջան» բար-սրճարան։

Անցնում ես սրահով ու ականջիդ են հասնում սլավոնական լեզուներով զրույցների պատառիկներ․ հասկանում ես՝ հաճախորդները հիմնականում սլավոնական ծագում ունեն։ Այսպես է «Մամա ջան» բար-սրճարանում մասնավորապես այս տարվա փետրվարի 24-ից հետո, երբ Հայաստանը հազարավոր ռուսների համար ապահով հանգրվան դարձավ։

Մոտենում է ժպտադեմ մի կին․ Յուլիա Կիսլևն է՝ սրճարան-բարի հիմնադիրը։ Տարիներ առաջ Յուլիայի կյանքում հայտնվեց մի մարդ, որի համար թողեց ամեն ինչ ու եկավ Հայաստան։ Խոսքը դերասան Գևորգ Հովակիմյանի մասին է։

Յուլիան պատմում է, որ սրճարան-բար հիմնել միշտ է ցանկացել, իսկ հայաստանյան պայմանները հնարավորություն են տվել իրագործելու գաղափարը։

«Մամա ջան»-ի ստեղծման, իր հաճախորդների և Հայաստանի ու հայաստանցիների վերաբերյալ ընկալումներով Յուլիան կիսվում է «Ամփոփի Մեդիայի» պոդքաստում։

Հեղինակ՝ Մարիամ Գրիգորյան

Լուսանկարները անձնական արխիվից

#podcast #ամփոփպոդկաստ

Կարդացեք նաև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 09/05/2022