Տնտեսություն

Կոնդի արժեքավոր նմուշներն ու թաղամասի նկատմամբ անուշադրությունը

Կոնդը մայրաքաղաքի ամենահին թաղամասերից մեկն է, ուր մինչ օրս հնարավոր է գտնել կավից ու աղյուսից շինություններ։ Այստեղ կան բազմաթիվ քաղաքաշինական արժեքավոր նմուշներ, որոնք մեզ ժառանգություն են մնացել դարերի խորքից։ Սակայն դրանք պատշաճ պահպանության կարիք ունեն։ Տպավորություն է, թե վերջին հարյուր տարիների ընթացքում բոլոր ժամանակների քաղաքային իշխանությունները վերապահումով են վերաբերվել այս թաղամասի նկատմամբ՝ կարևորելով քաղաքի մյուս թաղամասերի զարգացումը։

Մայրաքաղաքի հենց սրտում գտնվելով՝ Կոնդը կարծես իր ուրույն կյանքով է ապրում։ Գուցե դա լավ է, որ կա մի թաղամաս, որտեղ նեղլիկ փողոցներով շրջելով և թաղամասի բնակիչներին լսելով՝ հնարավոր է զգալ հին Երևանի շունչը։

Այդպես է անում երիտասարդ ճարտարապետ էլեն Ղահրամանյանը, ով մասնագիտության բերումով հաճախ այցելում է Կոնդ, նկարում, խոսում բնակիչների հետ, ուսումնասիրում արխիվային նյութերը և փորձում հասկանալ, թե ինչպես կարելի է վերակենդանացնել Կոնդը՝ պահպանելով թաղամասի ուրույն տեսքն ու կոլորիտը։

«Ամփոփ Մեդիան» ներկայացնում է Էլենի ուսումնասիրության արդյունքը մուլտիմեդիա պատմության միջոցով։

Պատկերին սեղմելով անցում կատարեք դեպի մուլտիմեդիա նախագիծ։

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 28/05/2021