Վարակիչ հիվանդությունների հիվանդացության կանխարգելումն ու վերահսկումը աշխարհում, այդ թվում Հայաստանում առողջապահական ոլորտի գերակա խնդիրներից մեկն է։ Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների` աշխարհում մինչև 5 տարեկան մոտ 12 մլն երեխա է մահանում, որոնցից 3 մլն-ը այնպիսի հիվանդությունների հետևանքով, որոնք հնարավոր էր կանխել, եթե ժամանակին պատվաստում իրականացվեր:
«Կառավարելի» հիվանդությունների դեմ արդյունավետ պայքարը նաև ՀՀ առողջապահության համակարգի արդի հիմնախնդիրներից է: Նույն չափ կարևոր խնդիր է իմունականխարգելման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը։
Հայաստանում վարակիչ հիվանդությունների տարածման համար նախապայման են հանդիսանում բնակլիմայական պայմանները, սոցիալ-տնտեսական վիճակը և բնակչության տեղաշարժը:
Իմունականխարգելման ծրագիրը Հայաստանում հաստատվել է Առողջապահության նախարարության կողմից՝ 1994թ.-ին։ Իսկ արդեն 2005թ.-ին նոյեմբերի 21-ին կառավարության որոշմամբ հաստատվեց Իմունականխարգելման առաջին ազգային ծրագիրը։ Ներկայում գործում է 2016-2020թթ. համար նախատեսված ազգային ծրագիրը:
Կարդացեք նաև
- Ե՞րբ և ի՞նչ պատվաստում պետք է ստանալ:
- Որտեղ են կատարվում պատվաստումները և որ երկրների պատվաստանյութերով
- Ինչո՞ւ պատվաստվել սեզոնային գրիպի դեմ
Ամփոփ Մեդիա
Instagram: ampop.am
Telegram: ampopmedia
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 08/10/2019