Դըրբըզեք

«Դըրբըզեք» խորագրի ներքո ներկայացնում ենք 2020թ․-ի արցախյան երկրորդ պատերազմից հետո Հայաստան բռնի տեղահանված արցախցիների մասին պատմող նյութեր։ Ղարաբաղի բարբառում «դըրբըզեք» նշանակում է դարպասներ։ Իսկ դարպասները մի վիճակից մյուսն անցնելու, անհայտ տարածություն մուտք գործելու, ինչպես նաև ամուր պաշտպանություն ապահովելու ​​խորհրդանիշ է։ Հենց այսպիսի դարպասների շեմին էլ անորոշ ժամանակով հայտնվել են տասնյակ հազարավոր արցախցիներ։