Առողջություն

Ինչպես է գործելու առողջապահական ապահովագրության համակարգը․ մուլտիմեդիա նախագիծ

Հայաստանը տարածաշրջանում առաջատար է բուժման ծախսերի պատճառով աղքատացող բնակչության թվով։  Այս հիմնավորմամբ էլ առողջապահական ապահովագրության համակարգի ներդրման պատասխանատուները պնդում են, որ  համակարգի ներդրումն այլևս հնարավոր չէ հետաձգել։

Առողջության համապարփակ ապահովագրություն կամ ԱՀԱ, որին 2023 թ․-ից, հավանաբար, պետք է պարտադիր միանան ՀՀ բոլոր քաղաքացիները։ Ո՞վ, որքա՞ն և ինչպե՞ս պետք է վճարի բուժծառայությունների համար, ի՞նչ հնարավոր խութեր կան նոր համակարգի ներդրման գործընթացում, ի՞նչ սպասել որակ – գին հարաբերակցությունից։

«Ամփոփ Մեդիան» ներկայացնում է Լիլիթ Գալստյանի հեղինակած մուլտիմեդիա նախագիծը, որը տալիս է նշված հարցերի պատասխանները։

Նախագիծը դիտեք այստեղ` Պարտադիր, ավելի թանկ, բայց հասանելի առողջապահություն

կամ սեղմեք պատկերին:

Նախագծի հեղինակ և խմբագիր՝ Լիլիթ Գալստյան
Լրագրող՝ Արուսյակ Կապուկչյան
Օպերատոր՝ Արմեն Շահոյան
Մոնտաժող՝ Հովհաննես Հակոբյան
Ինֆոգրաֆիկները՝ Անուշ Բաղդասարյանի
Տվյալների մշակումը՝ Կարինե Դարբինյանի
Լուսանկարները՝ Ֆոտոլուրի

Նախագիծը պատրաստվել է «Արևելյան Եվրոպայի մասին լուսաբանման ցանցի» (n-ost-Netzwerk für Osteuropa-Berichterstattung) համատեղ իրականացվող «Խորքային առցանց լրագրություն. միջազգային մեդիացանց և երեք թեմատիկ հարթակ արևելյան գործընկերության երկրներում ուժեղ և անկախ առցանց լրագրության համար» ծրագրի շրջանակում։ Հայաստանից ծրագրի գործընկերներից է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն։ Նախագծում արտահայտված տեսակետները միմիայն նախագծի հեղինակին են և պարտադիր չէ, որ արտահայտեն «Արևելյան Եվրոպայի մասին լուսաբանման ցանցի» կամ «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի տեսակետները:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել «Ամփոփ Մեդիայի» նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում «Ամփոփ Մեդիայի» պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 23/02/2022