7-րդ գումարման Ազգային ժողովը կունենա 132 պատգամավոր՝ բաղկացած 3 քաղաքական ուժից՝ «Իմ քայլը» դաշինք, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններ: Ազգային ժողովի ընտրվելու և մանդատների բաշխման մասին որոշումը ԿԸՀ-ն ընդունեց դեկտեմբերի 16-ին` Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքները ամփոփելուց հետո:
Պարզաբանում
Ընտրական օրենսգրքի 76-րդ հոդվածի համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նվազագույն թիվը 101 է:
Սակայն 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների թիվը կկազմի 132, քանի որ, ըստ նույն Ընտրական օրենսգրքի՝ ԱԺ անցած 2-րդ և 3-րդ քաղաքական ուժերի մանդատների գումարայինը պետք կազմի ընդհանուր մանդատների թվի 1/3-ը:
Քանի որ Ազգային ժողով անցած «Իմ քայլը» դաշինքը ստանում է 88 մանդատ (ներառյալ 4 մանդատ` ԱԺ-ում ազգային փոքրամասնությունների ներկայությունը ապահովելու համար), «Իմ քայլը» դաշինքի նկատմամբ 1/3-ը ապահովելու համար մյուս երկու ուժերը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ԱԺ-ում կունենա 26 մանդատ, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ կունենա 18 մանդատ:
Ըստ Ընտրական օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-րդ կետի՝ ԱԺ-ում մանդատներ են ստանում այն կուսակցությունները, որոնք հաղթահարել են 5%-ի շեմը, և այն դաշինքները, որոնք հաղթահարել են 7%-ի շեմը: Ըստ այդմ, ԱԺ արտահերթ ընտրություններին ԲՀԿ-ի ստացած ձայները համապատասխանել են 10 մանդատի, իսկ ԼՀԿ-ի ստացածը՝ 7 մանդատի:
Հետհեղափոխական Ազգային ժողովը նվազագույն 101 պատգամավորի փոխարեն ունեցավ 132 պատգամավոր, ինչն իհարկե օրենքի շրջանակում է, սակայն հավելյալ 31 պատգամավորի միայն տարեկան աշխատավարձի համար ՀՀ պետբյուջեից 246 040 800 դրամ գումար կհատկացվի:
Փորձագետի կարծիք
Ինֆոգրաֆիկաները Գայանե Մելիքյանի
Պատասխանատու խմբագիր` Սուրեն Դեհերյան
Հղումների պահոց
-
- Փաստարկում. «Իմ քայլը» դաշինքը կեղծ լուրերի թիրախում
- #ԱԺ2018 Ընտրության օրը` լայնամասշտաբ դիտորդական առաքելություն
- #ԱԺ2018 դրամահավաք. Նախընտրական մուտքերն ու ելքերը՝ դեկտեմբերի 5-ի դրությամբ
- #ԱԺ2018 նախընտրական ծրագրեր. Մաս 1 և Մաս 2
- #ԱԺ2018. Կանանց ներգրավվածությունը խորհրդարանական ընտրություններին
- #ԱԺ2018. Քաղաքական ուժերի առաջին տասը թեկնածուները
- #ԱԺ2018. Թեկնածուների միջին տարիք, ինքնաբացարկներ, ազգային փոքրամասնություններ և կանայք
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Հրապարակվել է` 17/12/2018