Քաղաքական

#ԱԺ2018. Թեկնածուների միջին տարիք, ինքնաբացարկներ, ազգային փոքրամասնություններ և կանայք

Դեկտեմբերի 9-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններից առաջ Ampop Media-ն բազմակողմանի ուսումնասիրություններ կատարեց՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների հիման վրա, պարզելու, թե պատգամավորի քանի թեկնածու է առաջադրվել, ինչ շեմում է տատանվում պատգամավորների տարիքը, որքան է կանանց և ազգային փոքրամասնությունների ներգրավվածությունն ընտրական գործընթացներում, ինչպես նաև, թե որքան կազմեցին ինքնաբացարկները՝ ընտրություններից օրեր առաջ:

ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցում էր 11 քաղաքական ուժի (9 կուսակցություն և 2 կուսակցության դաշինք) 1432 թեկնածու:  Ամենաշատ թեկնածու առաջադրած քաղաքական ուժը «Իմ քայլը» դաշինքն էր (181), իսկ ամենաքիչը՝ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (80):

Ուսումնասիրությունների ընթացքում արձանագրվեց նաև, որ դեկտեմբերի 3-ի դրությամբ ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել պատգամավորի 53 թեկնածու: Ամենաշատ ինքնաբացարկները ներկայացվել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից՝ թվով 12 ինքնաբացարկ:

ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած թեկնածուների միջին տարիքը տատանվում էր 39-50-ի սահմաններում: Ամենաերիտասարդ թեկնածուն 25 տարեկան էր՝ «Օրինաց երկիր»  կուսակցությունից, իսկ ամենատարեցը՝ «Հայ Յեղափոխական Դաշնակության» 83-ամյա ներկայացուցիչն էր:

Ազգային փոքրամասնությունների ներգրավվածությունը թեկնածուների շարքում առկա էր միայն 4 քաղաքական ուժերի շարքում՝ «Իմ քայլը» դաշինքում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունում 4-ական, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցություններում համապատասխանաբար՝ 3 և 1 ներկայացուցիչ:

Կանանց ներգրավվածությամբ առաջատարի դիրքում «Ազգային առաջընթաց» կուսակցությունն էր: Կանանց թիվն այս կուսակցությունում կազմում էր 52%: Իսկ ամենաքիչը կանայք ներգրավված էին «Մենք» դաշինքում՝ 25%:

Ստորև կցված պատկերում կարող եք տեսնել կանանց ներգրավվածությունը մարզերի 9 ընտրատարածքներում: Ամենաշատ ներգրավվածությունն ունի Թիվ 9 ընտրատարածքը (Լոռու մարզ)՝ 38 թեկնածու, իսկ ամենաքիչը՝ Թիվ 7-ը (Արագածոտնի մարզ)` 22 թեկնածու:

ԱԺ արտահերթ ընտրություններում կանանց ներգրավվածության մասին կարդացեք նաև այստեղ:

Փորձագետի կարծիք



Ինֆոգրաֆիկաները Աստղիկ Գևորգյանի

Հղումների պահոց

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on Facebook
Facebook
Tweet about this on Twitter
Twitter
Share on LinkedIn
Linkedin
Հրապարակվել է` 10/12/2018