Դեկտեմբերի 9-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններից առաջ Ampop Media-ն բազմակողմանի ուսումնասիրություններ կատարեց՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների հիման վրա, պարզելու, թե պատգամավորի քանի թեկնածու է առաջադրվել, ինչ շեմում է տատանվում պատգամավորների տարիքը, որքան է կանանց և ազգային փոքրամասնությունների ներգրավվածությունն ընտրական գործընթացներում, ինչպես նաև, թե որքան կազմեցին ինքնաբացարկները՝ ընտրություններից օրեր առաջ:
ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցում էր 11 քաղաքական ուժի (9 կուսակցություն և 2 կուսակցության դաշինք) 1432 թեկնածու: Ամենաշատ թեկնածու առաջադրած քաղաքական ուժը «Իմ քայլը» դաշինքն էր (181), իսկ ամենաքիչը՝ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (80):
Ուսումնասիրությունների ընթացքում արձանագրվեց նաև, որ դեկտեմբերի 3-ի դրությամբ ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել պատգամավորի 53 թեկնածու: Ամենաշատ ինքնաբացարկները ներկայացվել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից՝ թվով 12 ինքնաբացարկ:
ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած թեկնածուների միջին տարիքը տատանվում էր 39-50-ի սահմաններում: Ամենաերիտասարդ թեկնածուն 25 տարեկան էր՝ «Օրինաց երկիր» կուսակցությունից, իսկ ամենատարեցը՝ «Հայ Յեղափոխական Դաշնակության» 83-ամյա ներկայացուցիչն էր:
Ազգային փոքրամասնությունների ներգրավվածությունը թեկնածուների շարքում առկա էր միայն 4 քաղաքական ուժերի շարքում՝ «Իմ քայլը» դաշինքում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունում 4-ական, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցություններում համապատասխանաբար՝ 3 և 1 ներկայացուցիչ:
Կանանց ներգրավվածությամբ առաջատարի դիրքում «Ազգային առաջընթաց» կուսակցությունն էր: Կանանց թիվն այս կուսակցությունում կազմում էր 52%: Իսկ ամենաքիչը կանայք ներգրավված էին «Մենք» դաշինքում՝ 25%:
Ստորև կցված պատկերում կարող եք տեսնել կանանց ներգրավվածությունը մարզերի 9 ընտրատարածքներում: Ամենաշատ ներգրավվածությունն ունի Թիվ 9 ընտրատարածքը (Լոռու մարզ)՝ 38 թեկնածու, իսկ ամենաքիչը՝ Թիվ 7-ը (Արագածոտնի մարզ)` 22 թեկնածու:
ԱԺ արտահերթ ընտրություններում կանանց ներգրավվածության մասին կարդացեք նաև այստեղ:
Փորձագետի կարծիք
Ինֆոգրաֆիկաները Աստղիկ Գևորգյանի
Հղումների պահոց
- Փաստարկում. «Իմ քայլը» դաշինքը կեղծ լուրերի թիրախում
- #ԱԺ2018 Ընտրության օրը` լայնամասշտաբ դիտորդական առաքելություն
- #ԱԺ2018 դրամահավաք. Նախընտրական մուտքերն ու ելքերը՝ դեկտեմբերի 5-ի դրությամբ
- #ԱԺ2018 նախընտրական ծրագրեր. Մաս 1 և Մաս 2
- #ԱԺ2018. Կանանց ներգրավվածությունը խորհրդարանական ընտրություններին
- #ԱԺ2018. Քաղաքական ուժերի առաջին տասը թեկնածուները
- #ԱԺ2018. Միջազգային և տեղական դիտորդական առաքելությունների գնահատականը
- #ԱԺ2018. Յոթերորդ գումարման ԱԺ-ում` 132 մանդատ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Հրապարակվել է` 10/12/2018