Մեր մասին Էթիկա
Լրահոս Քաղաքական

Աշնանից Հայաստանում կսկսվի նոր կենսաչափական անձնագրերի տրամադրումը

Այս տարվա աշնանից Հայաստանում կմեկնարկի կենսաչափական նոր փաստաթղթերի տպագրության և տրամադրման գործընթացը։ Այս մասին հայտնել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նելլի Դավթյանը։

Նոր կենսաչափական անձնագրի անվտանգային բաղադրիչները, ըստ ՆԳՆ ներկայացուցչի, համապատասխանելու են ԵՄ գործող չափանիշներին։ Այն կարժենա 28 650 դրամ և կտրամադրվի 10 տարի ժամկետով։

Նույնականացման քարտի արժեքը կկազմի 5950 դրամ, իսկ վավերականության ժամկետը կլինի 5 տարի։

Նոր կենսաչափական անձնագիր ստանալու համար քաղաքացին պետք է ունենա նույնականացման քարտ։ Ծնողի ցանկությամբ նույնականացման քարտ կարող են ստանալ նաև մինչև 16 տարեկան անչափահասները, իսկ 16 տարին լրանալուց հետո այն ունենալը կդառնա պարտադիր։

Նոր կարգավորումը սահմանված է «Անձը հաստատող փաստաթղթերի մասին» նոր օրենքով, որն ուժի մեջ կմտնի մինչև նոյեմբերի 1-ը։

Ծառայությունների մատուցման առաջին փուլում կգործի 14 գրասենյակ։ Հետագայում դրանց թիվը կհասնի 23-ի։

Աշնանից կդադարեցվի նաև հին նմուշի անձնագրերի և նույնականացման քարտերի տպագրությունը։

Ամփոփ Մեդիա

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 16/08/2026