Մեր մասին Էթիկա
Աշխատանք

Գործ կա․ «Ամփոփ Մեդիան» համալրում է լրագրողական թիմը

«Ամփոփ Մեդիան» փնտրում է լրագրողի, ով սիրում է աշխատել տվյալների, փաստերի և բաց աղբյուրների հետ, կարողանում է արագ կողմնորոշվել մեծ տեղեկատվական հոսքերում և ցանկանում է ստեղծել այնպիսի բովանդակություն, որն օգնում է մարդկանց ավելի լավ հասկանալ հանրային նշանակության գործընթացները։

Աշխատանքի ընթացքում դուք ներգրավված կլինեք տվյալահեն բացատրական, փաստերի ստուգման, վերլուծական և հետազոտական նախագծերում՝ աշխատելով խմբագրության տվյալների վերլուծաբանի, դիզայների և տեխնիկական թիմի հետ։

Հիմնական գործառույթները

  • տեղեկատվական դաշտի ամենօրյա մշտադիտարկում և հանրային նշանակության թեմաների բացահայտում,
  • փաստերի ստուգում, պաշտոնական տվյալների, պետական ռեգիստրների և բաց տվյալների հետ աշխատանք,
  • բացատրական լրագրության, վերլուծական և տվյալահեն լրագրողական նյութերի պատրաստում՝ տարբեր ծավալների և ձևաչափերի՝ սկսած արագ արձագանքող հոդվածներից մինչև խորքային հետազոտական նախագծեր,
  • սոցիալական ցանցերի համար կարճ տեքստերի, Reels/Shorts սցենարների և այլ մուլտիմեդիա բովանդակության ստեղծում,
  • խորքային վերլուծական կամ հետազոտական նախագծերի իրականացում,
  • համագործակցություն միջազգային գործընկերների հետ իրականացվող նախագծերում։

Պահանջվող փորձ, գիտելիքներ և հմտություններ

  • ունենաք լրագրության, հաղորդակցության կամ հարակից ոլորտում կրթություն և/կամ փորձ,
  • կարողանաք արագ գտնել, համադրել և ստուգել տեղեկատվությունը,
  • սիրեք աշխատել թվերի, տվյալների և փաստաթղթերի հետ,
  • հետաքրքրված լինեք բացատրական և տվյալահեն լրագրությամբ,
  • պատրաստ լինեք սովորել նոր գործիքներ, այդ թվում՝ արհեստական բանականության հնարավորությունները լրագրության մեջ կիրառելու համար,
  • գերազանց տիրապետեք հայերենին, ունենաք անգլերենի և ռուսերենի բավարար իմացություն՝ միջազգային գործընկերների և աղբյուրների հետ աշխատելու համար։

Ինչու միանալ «Ամփոփ Մեդիային»

  • աշխատելու Հայաստանի եզակի տվյալահեն բացատրական լրագրության խմբագրություններից մեկում,
  • ստեղծելու նյութեր, որոնք համադրում են տվյալները, վիզուալիզացիան և լրագրությունը,
  • աշխատելու տվյալների վերլուծաբանների, դիզայներների հետ և AI գործիքներով,
  • մասնակցելու տեղական և միջազգային լրագրողական ծրագրերի,
  • ունենալու մասնագիտական աճի և երկարաժամկետ համագործակցության հնարավորություն։

Աշխատանքային պայմանները

  • աշխատանքային ֆորմատը՝ գրասենյակային՝ Երևանի գրասենյակից, մասնակի հեռավար աշխատանքի հնարավորությամբ։
  • համագործակցությունը սկսվում է 3-ամսյա փորձաշրջանով,
  • հաջող արդյունքների դեպքում՝ երկարաժամկետ համագործակցություն և ներգրավում կազմակերպության այլ ծրագրերում,
  • մրցունակ աշխատավարձ՝ ըստ փորձի և կարողությունների։

Ինչպես դիմել

Ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը (CV), ինչպես նաև վերջին վեց ամիսներին հրապարակված նյութերի կամ մեդիա նախագծերի հղումները [email protected] էլ․ հասցեին:

Անվանում դաշտում (Subject)՝ Multimedia & Data Journalist

Դիմումների վերջնաժամկետ՝ 2026 թ. հուլիսի 10, ժամը 10։00։

Կարևոր նշում․ խմբագրությունը կապ կհաստատի միայն նախնական ընտրության փուլն անցած թեկնածուների հետ։ Հարցազրույցի փուլ անցնելու վերաբերյալ ծանուցումները կուղարկվեն հուլիսի 13-ին։

«Ամփոփ Մեդիան» կամ ampop.am կայքը տվյալահեն բացատրական մեդիա հարթակ է՝ հիմնադրված 2016 թվականին «Լրագրողներ հանուն ապագայի» (ԼՀԱ) ՀԿ-ի կողմից։ Այն հանրային կարևորության բարդ թեմաները ներկայացնում է պարզ, վիզուալ և փաստարկված ձևաչափերով։

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 03/07/2026