Իրավունք Միջազգային

Պանդխտության ճանապարհին․ Պատերազմից փախած ուկրաինացի կանանց պատմությունները

Refugees fleeing Ukraine arrive in Hungary / Ուկրաինայից հարկադիր տեղահանված անձինք ժամանել են Հունգարիա

2022 թ․ նոյեմբերի դրությամբ, ըստ ՄԱԿ-ի տվյալների, Ռուսաստանի լայնածավալ ռազմական ներխուժման պատճառով Եվրոպայում գրանցվել է Ուկրաինայից տեղահանված ավելի քան 7,9 միլիոն քաղաքացի։ Պատերազմի առաջին իսկ ամսվա ընթացքում 10,5 միլիոն ուկրաինացիներ ստիպված էին լքել իրենց տները և տեղափոխվել սեփական երկրում կամ նրա սահմաններից դուրս գտնվող այլ տարածքներ, նշում է ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը:

Մրցանակակիր նյութ – «Ճամպրուկ-2022» մրցույթում արժանացել է երրորդ մրցանակին։ «Ճամպրուկ» ամենամյա լրագրողական մրցույթը կազմակերպվում է Հայաստանի միգրացիոն ծառայության, ՄԱԿ-ի Փախստականների գործակալության և «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության կողմից։

2022 թ․ նոյեմբերի դրությամբ, ըստ ՄԱԿ-ի տվյալների, Եվրոպայում Ուկրաինայից տեղահանվածների կողմից ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստանալու ամենաշատ հայցերը ստացել է Լեհաստանը՝ 1 միլիոն 521 հազար, Գերմանիան՝ 1 միլիոն և Չեխիան՝ 465 հազար։

Տեղահանվածների մեծ մասը կանայք և երեխաներ են։ Ուկրաինացի կանայք հայտնվում են օտար քաղաքներում և երկրներում, հաճախ միայնակ: Ոմանց բախտ է վիճակվում հանդիպել մարդկանց, ովքեր ապաստան և օգնություն են տրամադրում: Սակայն շատերը, գտնվելով իսկապես խոցելի վիճակում, կանգնում են իրական վտանգների առջև: Հայաստանում Ուկրաինայից տեղահանվածների հետ կապված իրավիճակը խիստ տարբերվում է ԵՄ երկրներում կամ հարևան Մոլդովայում ստեղծված իրավիճակից, սակայն այն արժանի է ուշադրության։

«Պատերազմից փախած ուկրաինացի կանանց պատմությունները» մուլտիմեդիա նախագծի միջոցով ներկայացնում ենք, թե տեղահանվածներից ովքեր են նախընտրել Հայաստանի ուղին, ինչ դժվարությունների են բախվել նրանք այստեղ, և ովքեր կամ ինչ կառույցներ են աջակցում նրանց Հայաստանում։

Սեղմեք նկարին պատմությանն անցնելու համար․․․

Սույն մուլտիմեդիա պատությունը միջազգային լրագրողական նախագծի մաս է կազմում, որը հասանելի է այստեղ: Նախագիծը պատրաստել են հայկական «Ամփոփ Մեդիայի», մոլդովական «BAStv»-ի և ուկրաինական ИнА «Українські Новини» լրատավամիջոցների լրագրողները։ Նախագիծն իրականացվել է «Կին հետաքննող լրագրողների ցանց» ծրագրի շրջանակներում՝ IMS-ի աջակցությամբ և RPDI-ի, Studio Monitore-ի, Centrul de Investigatii Journalistice-ի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համագործակցությամբ։ Նյութի բովանդակության համար պատասխանատու են միմիայն հեղինակները և պարտադիր չէ, որ այն արտահայտի IMS-ի կամ գործընկեր կազմակերպությունների տեսակետները։ 

Այլ հոդվածներ այս շարքից՝ #WarInUkraine

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 01/12/2022