Էկոլոգիա

Ինչպե՞ս խնայել էլեկտրաէներգիան

Մեկ տարվա ընթացքում սպառած էլեկտրաէներգիան կարող է մթնոլորտ արտանետել նույնքան ածխաթթու գազ, որքան շուրջ 400 միլիոն ավտոմեքենան: Էլեկտրական սարքեր ընտրելիս հնարավոր է պարզել՝ որն է դրանցից առավել քիչ էներգիա ծախսում, կամ գնել Energy Star պիտակներով սարքեր:

Վերականգնվող էներգիայի օգտագործումը ևս դրական ազդեցություն կունենա մթնոլորտում ջերմոցային գազերի կոնցենտրացիայի չավելացման վրա։ Վերականգնվող էներգիայի տեսակներից արևային և քամու էներգիան աստիճանաբար սկսում է փոխարինել հանածո վառելիքին:

Ժամանակն է նաև անցնել էներգախնայող լամպերի։ Օրինակ՝ էներգախնայող LED (9 Վ) տիպի լամպը՝ մեկ տարում արտադրում է 26 կգ ածխաթթու գազ, մինչդեռ 60Վ սովորական (վոլֆրամ) լամպը՝ 176 կգ։ Էներգախնայող լամպերը նաև 80%-ով ավելի քիչ էներգիա են ծախսում:

Սույն նյութը ստեղծվել է ՄԱԶԾ-ԳԷՀ «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրի շրջանակներում։ Նյութերի բովանդակությունը կամ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին և պարտադիր չէ, որ արտահայտեն ՄԱԶԾ-ի կամ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի տեսակետները:

This content has been created in the scope of UNDP-GEF “Generate global environmental benefits through environmental education and raising awareness of stakeholders” Project. The views and opinions expressed in this stories are those of the authors and do not necessarily reflect the official policy or position of UNDP or GEF.

 

Փորձագետի կարծիք




Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on Facebook
Facebook
Tweet about this on Twitter
Twitter
Share on LinkedIn
Linkedin
Հրապարակվել է` 21/12/2019