Պաշտոն՝ Լրագրող, վերլուծաբան
Դիմումների վերջնաժամկետ՝ 2025 թ. փետրվարի 16
Էլ. հասցե՝ [email protected]
«Ամփոփ Մեդիա»-ն հրավիրում է տվյալների հետ աշխատող լրագրողների՝ մասնակցելու սոցիալ-տնտեսական թեմաներով բացատրական լրագրության հոդվածաշարի ստեղծմանը։
🔍 Ո՞ւմ ենք փնտրում
Մենք փնտրում ենք լրագրողների, ովքեր՝
✔️ Հմտացած են աղբյուրների ու տվյալների որոնման և դրանց հետ աշխատանքում,
✔️ Կարող են հարցազրույցներ վարել թեմայի հետ առնչություն ունեցող մասնագետների հետ,
✔️ Ունեն ինֆոգրաֆիկների կամ վիզուալ նյութերի պատրաստման որոշակի փորձ,
✔️ Կարող են գրել սոցիալ-տնտեսական խնդիրների վերաբերյալ վերլուծական/բացատրական հոդվածներ։
🎯 Ովքե՞ր կարող են դիմել
✅ Հայերենին գերազանց տիրապետող,
✅ Առնվազն 3 տարվա մասնագիտական փորձ ունեցող,
✅ Տվյալների հետ աշխատելու և վերլուծական հոդվածներ գրելու հմտություններով լրագրողները։
📩 Ինչպե՞ս դիմել
Ուղարկեք ձեր կենսագրականը և երեք հեղինակային հոդվածների հղումներ մինչև փետրվարի 13-ը հետևյալ էլհասցեին՝ [email protected]։
Թեմայի (Subject) դաշտում նշեք՝ Լրագրող, վերլուծաբան։
📝 Ընտրության գործընթաց
📌 Ընտրված լրագրողները կանցնեն մեկամսյա փորձաշրջան՝ ներգրավված լինելով խմբագրության աշխատանքներում։ Կվարձատրվեն հրապարակված նյութերի դիմաց։ Լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնագետների հետ կձևավորվի երկարաժամկետ համագործակցություն։
Սպասում ենք ձեր դիմումներին! 💡
Կայքի մասին․ «Ամփոփ Մեդիա»-ն կամ Ampop.am տվյալների լրագրության հարթակը հիմնադրվել է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ կողմից 2016 թ.-ին: Այն բացատրական լրագրության ժանրում` ամփոփ ձևաչափով և մուլտիմեդիա գործիքների համադրությամբ, լուսաբանում է Հայաստանին վերաբերող ակտուալ թեմաներ: Գործունեության շուրջ 9 տարիների ընթացքում լրագրողական տարբեր մրցույթներում խմբագրության լրագրողներն արժանացել են 18 մրցանակների։