ՀՀ-ում պատվաստումներն իրականացվում են պատվաստումների ազգային օրացույցում ներառված ցանկով։ Եթե պատվաստումները կատարվում են թերի կամ ոչ ժամանակին երեխաների մոտ կայուն պաշտպանություն (իմունիտետ) չի առաջանում։
Երեխաները պատվաստումները ստանում են ներարկումների կամ խմելու ձևով։ Կան պատվաստանյութեր, որոնք կատարվում են միայն 1 անգամ, կան պատվաստումներ, որոնք պահանջում են կրկնապատվաստում։
Ստորև ներկայացնում ենք ազգային օրացույցով սահմանված պատվաստումները՝ ըստ տարիքի։
Տուբերկուլոզ, հեպատիտ Բ, դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ, պոլիոմիելիտ, հեմոֆիլուսային հիվանդություն, ռոտավիրուսային հիվանդություն, պնևմակոկային հիվանդություն, կարմրուկ, կարմրախտ, խոզուկ
Սրանք այն վտանգավոր վարակներն են, որոնք կարող են բազմաթիվ երեխաների հիվանդացման, հաշմանդամության և նույնիսկ մահվան պատճառ հանդիսանալ, մինչդեռ` ավելի հեշտ է կանխարգելել վարակը, քան բուժել։ Նշված վարակները «կառավարելի» են համարվում, քանի որ պատվաստումների շնորհիվ կարելի է կանխել դրանցով երեխաների հիվանդացումը և տարածումը։
Նշենք, որ 2019թ.-ի փետրվարից Հայաստանն անցել է կենդանի բերանային պոլիոմիելիտի պատվաստանյութից ինակտիվացված պատվաստումների փուլային փոխարինմանը՝ վեցավալենտ պատվաստումների մեկ դեղաչափի ներդրմամբ: Վերջինս կնպաստի պոլիոմիելիտի արմատական վերացման ռազմավարության պահանջների իրականացմանը, այն է` մինչև 2020թ․ ապահովել պոլիոմիելիտի կենդանի պատվաստանյութի փուլային փոխարինումը պոլիոմիելիտի ինակտիվացված պատվաստանյութով:
Կարդացեք նաև
- Պատվաստումներ. իմունականխարգելման ծրագրի նպատակը:
- Որտե՞ղ են պատվաստում և ո՞ր երկրների պատվաստանյութերով:
- Ինչո՞ւ է անհրաժեշտ պատվաստվել սեզոնային գրիպի դեմ:
Ամփոփ Մեդիա
Instagram: ampop.am
Telegram: ampopmedia
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 08/10/2019