Կրթություն

Զգացե՛ք դիմորդի ապրումները. Աբաջյանի թեստը

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Վերջին տարիներին ՀՀ բուհերում առկա ուսուցման բակալավրիատի տեղերը թափուր են մնում: Այս տարի ևս զգալի քանակությամբ թափուր տեղեր կան: Դրա պատճառներն են` ինչպես դիմորդների ընդհանուր թվի պակասը, այնպես էլ դիմորդների կողմից անցողիկ շեմը չհաղթահարելը: «Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է, որ Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում 921 դիմորդից 25%-ը չի հավաքել բավարար միավորներ ընդունվելու համար: Արդյունքում` բուհում կա 514 թափուր տեղ: Իսկ Երևանի պետական համալսարանում թափուր տեղերը 713-ն են: Այստեղ նույնպես շատ դիմորդներ չեն հաղթահարել անցողիկ շեմը:

Սակայն դժգոհությունը երկկողմանի է. դիմորդները թեստերից են դժգոհում, թեստերի հեղինակները՝ դիմորդների ոչ բավարար գիտելիքներից: Օրինակ՝ Հայոց լեզվի և գրականության թեստերի հեղինակ, պրոֆեսոր Աննա Աբաջյանը նշում է, որ դիմորդների զգալի մասը չի կարողացել պատասխանել հայոց լեզվի և գրականության տարրական հարցերի: Աբաջյանը թեստերի հարցերից առանձնացրել է 3-ը, որոնց ամենաշատն են սխալ պատասխանել: Նրա նշած 3 հարցերի վրա հիմնվելով՝ «Ամփոփ Մեդիան» առաջարկում է լրացնել ստորև ներկայացված թեստը՝ հայոց լեզվի և գրականության Ձեր գիտելիքները ստուգելու համար:

 

[playbuzz-item item=”b85df748-062b-4c38-adff-e9eaea31bbf0″ info=”false” shares=”false” wp-pb-id=”67473″]

Ամփոփ Մեդիա

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 17/07/2019