Երևանում օդի աղտոտվածության հիմնական ցուցիչներից մեկը՝ փոշու մակարդակը, հիմնականում գերազանցում է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Նորմա է համարվում 0.15 մգ փոշին՝ 1 խորանարդ մետրի հաշվով։
«Ամփոփ Մեդիա»-ն ուսումնասիրել է օդում փոշու քանակության՝ 2024թ․ հունվարից սեպտեմբեր ժամանակահատվածի տվյալները՝ Արաբկիր, Շենգավիթ, Խանջյան, Նոր Նորք, Կրկեսի խաչմերուկ հատվածներում (այս հատվածներում են գործում Երևանի դիտակետերը)։
Առաջին գրաֆիկը ցույց է տալիս, որ փոշու մակարդակը ավելի հաճախ գերազանցում է թույլատրելի քանակությունը, քան մնում է նորմայի սահմաններում։
Հասանելի տվյալների շրջանակներում՝ Երևանում փոշով ամենաաղտոտվածը հատվածներն են Կրկեսի խաչմերուկը (Լուսավորիչ-Ագաթանգեղոս խաչմերուկ), Նոր Նորքն ու Խանջյան փողոցը։
Փոշու քանակության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է փետրվարի 7-ին՝ Կրկեսի խաչմերուկում․ այն եղել է 0․57մգ/խմ, այսինքն թույլատրելի քանակից գրեթե 4 անգամ ավելի։
Խանջյան փողոցում ամենաբարձր ցուցանիշը 0.30մգ/խմ է, Նոր Նորքում՝ 0․25մգ/խմ։
Նույն ժամանակահատվածում օդում փոշու քանակությունը հիմնականում նորմայի սահմաններում է եղել Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջաններում։ Առավելագույն կոնցենտրացիան 0.22մգ/խմ է եղել։
Տեքստի և վիզուալ նյութերի հեղինակ՝ Լուսինե Շադյան
Մենթոր՝ Գարիկ Հարությունյան
Այս նյութը պատրաստվել է Ամփոփ Մեդիայի կողմից՝ «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այստեղ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 31/10/2024