«Անդրանիկիս սիրած հագուստը գալուց առաջ վառեցինք՝ 35 հազար էի տվել՝ զինվորական ֆորմա էր ու գլխարկ։ Ստիպված էինք․․․ ասել էին վեշերի մեջ բանակին առնչվող ոչինչ չինի»,- ասում է Մարինեն՝ բութը վերուվար անելով հեռախոսի էկրանին, թախծոտ ժպիտով նայելով էկրանին հայտնվող արցախյան լուսանկարները։
Արդեն մեկ տարի է, ինչ Մարինե Այվազյանի վեց հոգուց բաղկացած ընտանիքը բնակվում է Գորիսում՝ վարձակալված տանը։ Արցախից բռնի տեղահանվելուց հետո Մարինեի հիմնական մտահոգությունը ոչ թե Ստեփանակերտում մնացած տունն ու ունեցվածքն է, այլ իր 17-ամյա տղայի առողջական վիճակը։ Անդրանիկը, Մարինեի որդին, աուտիզմ ունի, և 44-օրյա պատերազմից հետո նրա մոտ ի հայտ են եկել էպիլեպտիկ նոպաներ։
Մայրը նշում է, որ որդուն հատկացվում է հաշմանդամության կենսաթոշակ, սակայն, իր խոսքով, արդեն մի քանի ամիս է՝ չեն ստացել այն։
Ընտանիքը բնակվում է 2 սենյականոց տանը, որի վարձը կազմում է ամսական 120 հազար դրամ։ Մարինեի ամուսինը՝ տան տղամարդը, շինարար է, սակայն Արցախից տեղահանվելուց ի վեր դեռևս չի կարողացել աշխատանք գտնել։ Ընտանիքի հիմնական ծախսերը հոգում է Մարինեի մայրը, ով այս պահին ընտանիքի միակ աշխատողն է։ Եկամտի մյուս աղբյուրները 96-ամյա տատիկի թոշակն են և կառավարության կողմից տրամադրվող աջակցությունը՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամին հատկացվող 40+10 հազարական դրամ։
Մանրամասները՝ տեսանյութում
Տեսանյութի հեղինակ՝ Լուսինե Գրիգորյան
Պատասխանատու խմբագիր՝ Կարինե Դարբինյան
Ձևավորումը՝ Վան Սիմոնի
Այս նյութը պատրաստվել է Ամփոփ Մեդիայի կողմից՝ «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այստեղ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 27/09/2024