Կրթություն

Ֆուտբոլ, շախմատ, ընբշամարտ․ ո՞րն է ամենատարածված մարզաձևը Հայաստանում

Հայաստանում այսօր օլիմպիական մարզաձևերից ամենատարածվածը ֆուտբոլն է։ 2023թ․ տվյալներով՝ այս մարզաձևում ներգրավված է եղել 8981 մարզիկ։ Երկրորդ հորիզոնականում հունահռոմեական ըմբշամարտն է ՝ 3714, իսկ երրորդում՝ ազատ ոճի ըմբշամարտը՝ 3690 մարզիկներով։

Առաջին հնգյակում են նաև բռնցքամարտն (3112 մարզիկ) ու բասկետբոլը (1995 մարզիկ)։

Ոչ օլիմպիական մարզաձևերում ներգրավված է եղել 7446 մարզիկ։ Այս ուղղությամբ ամենատարածվածը շախմատն է՝ 4895 մարզիկներով։ Երկրորդ տեղում սամբոն է՝ 1131, երրորդում՝ կարատեն՝ 432 մարզիկներով։

2023թ․ Հայաստանում մարզիկների թիվը կազմել է 45,277 մարդ, որից 7299-ը՝ կանայք։

Կանայք հիմնականում ներգրավված են շախմատ, գեղարվեստական մարմնամարզություն, դահլիճի վոլեյբոլ, աթլետիկա և բասկետբոլ մարզաձևերում։

Սպորտային կազմակերպությունների մեծ մասը գործում է Երևանում։ 2-րդ և 3-րդ տեղում Շիրակի և Լոռու մարզերն են։

Պատրաստեց Լուսինե Շադյանը
Մենթոր՝ Գարիկ Հարությունյան

Այս նյութը պատրաստվել է Ամփոփ Մեդիայի կողմից՝ «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այստեղ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 05/10/2024