«Լրագրողներ հանուն ապագայի» (ԼՀԱ) հասարակական կազմակերպությունը և Ամփոփ Մեդիան փնտրում են մոտիվացված և փորձառու ծրագրի համակարգողի, ով պատրաստ է անմիջապես միանալ մեր թիմին՝ իրականացնելու մեդիագրագիտության բարձրացմանն ուղղված նորարարական ծրագիր Հայաստանի մարզերում։
Աշխատավայրը՝ ք. Երևան (հաճախակի գործուղումներով դեպի ՀՀ մարզեր)
Հիմնական պարտականությունները
Ցանցի կառավարում. 30 երիտասարդների հետ ամենօրյա հաղորդակցություն, ծրագրի մասնակիցների ցանցի ձևավորում և աշխատանքների համակարգում։
Մարզային «բութքեմփերի» կազմակերպում. Շիրակի, Լոռու, Սյունիքի և Տավուշի մարզերում ինտենսիվ դասընթացների լոգիստիկ և բովանդակային կազմակերպում։
Կրթական բաղադրիչի իրականացում. ծրագրի ղեկավարի և հրավիրյալ փորձագետների հետ միասին մասնակցություն դասընթացների վարմանը իբրև դասընթացավար:
Գործընկերության հաստատում. մարզային ՀԿ-ների և համայնքային կենտրոնների հետ հարաբերությունների հաստատում։
Պահանջվող որակավորումներ և գիտելիքներ
- Բարձրագույն կրթություն (լրագրություն, հասարակագիտություն կամ հարակից ոլորտներ)։
- Ծրագրերի համակարգման առնվազն 2 տարվա փորձ (ցանկալի է լրագրության և ՀԿ ոլորտում)։
Մասնագիտական գիտելիքներ. մեդիագրագիտության հիմունքների, ապատեղեկատվության տեսակների և փաստերի ստուգման (fact-checking) տարրական գործիքների տիրապետում:
Թրեյնինգային հմտություններ. հանրային խոսքի, պրեզենտացիոն հմտությունների և լսարանի հետ աշխատելու փորձ:
Թվային գրագիտություն. ժամանակակից մեդիա գործիքների (Telegram, AI գործիքներ և այլն) գործնական տիրապետում։
Հայերենի գերազանց և անգլերենի լավ տիրապետում։ Ճկունություն և պատրաստակամություն՝ հաճախակի մեկնելու գործուղումների:
Մեկնարկը՝ մայիսի 15, 2026
Տևողությունը՝ 8 ամիս (հնարավոր երկարաձգմամբ)
Աշխատավարձ՝ ըստ հաստատված բյուջեի
ԿԱՐԵՎՈՐ ՆՇՈՒՄ. մենք բարձր ենք գնահատում այն թեկնածուներին, ովքեր նախքան դիմելը ծանոթանում են մեր կազմակերպության գործունեությանը և արժեքներին: Խորհուրդ ենք տալիս այցելել մեր կազմակերպության կայք՝ մեր աշխատանքային ուղղություններին և որդեգրած սկզբունքներին ավելի մոտիկից ծանոթանալու համար:
Ինչպե՞ս դիմել
Հաշվի առնելով հաստիքի հրատապությունը՝ հետաքրքրված անձինք կարող են լրացնել հայտը այս հղմամբ https://forms.gle/3aHfMNcD6s9HqAdC8 ՝ կցելով իրենց կենսագրականը (CV)։
Վերջնաժամկետ՝ մինչև մայիսի 11, առավոտյան ժամը 11:00։
*Հաշվի առնելով հաստիքի հրատապությունը՝ հայտերի դիտարկումը և հարցազրույցների փուլը կիրականացվեն զուգահեռաբար։ Խրախուսվում է դիմել հնարավորինս շուտ։ Հետադարձ կապ կհաստատվի միայն համապատասխան թեկնածուների հետ։
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 07/05/2026






