Մեր մասին

«Ամփոփ Մեդիան» (Ampop.am) «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի նախագիծն է։ ՀԿ-ն ստեղծվել է 2007թ․-ին, իսկ «Ամփոփ Մեդիա»-ն մեկնարկել է 2016թ․ հոկտեմբերին։ Այն հիմնադրվել է՝ Հայաստանում և տարածաշրջանում զարգացնելու բացատրական և տվյալահեն լրագրությունը, համադրելով ավանդական լրագրության մեթոդները նորարարական տեղեկատվական, վիզուալ և մուլտիմեդիա գործիքների հետ։ ԼՀԱ–ի գործունեությանը ծանոթացեք www.jff.am կայքում։

«Ամփոփ Մեդիայի» առաքելությունը

Մենք անկախ լրատվամիջոց ենք, որի նպատակն է հասարակությանը տրամադրել փաստերի վրա հիմնված, դյուրընկալելի և մատչելի վերլուծություններ։ Մեր աշխատանքով ձգտում ենք բարձրացնել քաղաքացիների տեղեկացվածությունը, խթանել թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, ինչպես նաև զարգացնել մեդիագրագիտությունը։

Մեր թիրախային ոլորտներն ու թեմաները

  • Պետության թափանցիկ կառավարում, կոռուպցիա և պետական ֆինանսներ,
  • Սոցիալ–տնտեսական զարգացումներ,
  • Մարդու իրավունքներ և արդարադատություն,
  • Քաղաքական գործընթացներ և ընտրություններ,
  • Առողջապահական, կրթական և բնապահպանական խնդիրներ,
  • Ապատեղեկտավություն և պրոպագանդա։

Թեմաները ներկայացնում ենք տվյալների վիզուալիզացիայի, ինֆոգրաֆիկների, տեսանյութերի, փոդքասթների կամ վերլուծությունների համադրությամբ։

Մեր նպատակը

Հասարակությանը առաջարկել խորքային, հավաստի և անկախ տեղեկատվություն, որը կօգնի քաղաքացիներին մասնակցել հանրային կյանքին, պաշտպանել իրենց իրավունքները և պահանջել հաշվետու կառավարում։

Նվաճումները

  • Գործունեության 9 տարիների ընթացքում՝ շուրջ 20 մրցանակ տարբեր լրագրողական մրցույթներում։
  • «Թվապատում» ամենամյա մրցույթում հինգ անգամ ճանաչվել ենք լավագույնը տարբեր անվանակարգերում։
  • Մեր նյութերը արժանացել են մրցանակների մեդիա տեխնոլոգիաների նորարարական կիրառման, ինչպես նաև միգրացիայի, աշխատանքային իրավունքների, թրաֆիքինգի, առողջապահության և բնակարանաշինության թեմաների լուսաբանման համար։
  • Մեր հետազոտությունները և վերլուծությունները հիմք են ծառայել հանրային քննարկումների, քաղաքական բանավեճերի և քաղաքացիական նախաձեռնությունների համար։

Մասնագիտական էթիկայի չափանիշները

  • Մինչև 2024թ․ առաջնորդվել ենք «Լրագրողներ հանուն ապագայի» կողմից մշակված էթիկայի վարքականոնով։
  • 2024թ․-ից միացել ենք Հայաստանի ԶԼՄ ինքնակարգավորման նախաձեռնությանը և հետևում ենք նրա ուղեցույցներին՝ ընտրությունների լուսաբանման, խտրականության բացառման և սոցիալական ցանցերում աշխատանքի մշակույթի վերաբերյալ։ Նախաձեռնությանն անդամակցությունը հաստատվում է նաև կայքի ստորին հատվածում ամրագրված Էթիկայի նշանը։
  • 2025թ․-ից միացել ենք «Լրագրողական վստահության նախաձեռնությանը» (JTI-Journalism Trust Initiative)։ Մեր կազմակերպության ինքնագնահատման հարցաթերթի արդյունքները հասանելի են JTI- ի պաշտոնական կայքում՝ հետևյալ հղմամբ։
  • Ampop.am-ը ներառված է նաև «Oasis» եվրոպական հետազոտական հարթակում՝ անկախ թվային լրատվամիջոցների ցանկում՝ այս հղմամբ։
  • «Ամփոփ Մեդիան» մշակել է նաև «Տվյալների ճշգրտության ուղեցույց»։ Այն օգնում է մեզ հետ համագործակցող լրագրողներին հավատարիմ մնալ մասնագիտական արժեքներին, իսկ ընթերցողին՝ տարբերակել որակյալ հրապարակումները ոչ հավաստի և կեղծ տեղեկություններից։

Նյութերի օգտագործման կանոնները

  • Ampop.am կայքում հրապարակված հոդվածների, ինֆոգրաֆիկների, վիզուալ նյութերի և թարգմանությունների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին(ԼՀԱ) և «Ամփոփ Մեդիա» նախաձեռնության թիմին։
  • Թույլատրելի չէ դրանց օգտագործումը առանց պատշաճ հղման։
  • Վիզուալները այլ հարթակներում վերբեռնելը հնարավոր է միայն ԼՀԱ–ի համաձայնությամբ։
  • Լուսանկարների հեղինակային իրավունքը պատկանում է հրապարակումներում նշված հեղինակներին։
  • Եթե օգտագործվում են ԱԲ գործիքներով ստեղծված վիզուալ նյութեր, դրանց մասին հստակ նշվում է հրապարակման մեջ։

 Ինչպես աջակցել մեզ

«Ամփոփ Մեդիայի» գործունեությունն իրականացվում է բացառապես դրամաշնորհներից, նվիրատվություններից և մեր կողմից մատուցվող ծառայություններից ստացվող եկամուտից։

Մենք հիմնել ենք Տվյալների հետազոտման և վիզուալիզացիայի ստուդիա, որը տարբեր մեդիա ծառայություններ է մատուցում հիմնադրամներին, ՀԿ-ներին և պետական հաստատություններին ավելի արդյունավետ հաղորդակցվելու իրենց լսարանների և համայնքների հետ։ Պատվիրատուի տվյալներն ու հաշվետվությունները, ձեռնարկները, դասընթացների նյութերը և գրքերը մեր միջոցով դառնում են ավելի ընկալելի, ազդեցիկ և արդյունավետ։ Դրանք ստանում են եզակի տեսք՝ շնորհիվ ոգեշնչող և գեղագիտական ինֆոգրաֆիկների, քարտեզների, ժամանակագրությունների և այլ բովանդակային լուծումների։

Քանի որ մեր առաքելությունն ունի նաև կրթական բաղադրիչ, մենք կազմակերպում ենք դասընթացներ՝ օգնելով ավելի արդյունավետ աշխատել սոցիալական մեդիայի միջավայրում։

Մեր ծառայություններից օգտվելով՝ մեր գործընկերները ուղղակիորեն նպաստում են անկախ լրագրության հզորացմանը և աջակցում մեզ՝ վստահությամբ շարունակելու նորարարական նախաձեռնությունները մեդիա դաշտում։ Ծառայությունների մասին մանրամասների համար անցեք այս հղմամբ։

Իսկ եթե ցանկանում եք նվիրատվության միջոցով ձեր գնահատականը տալ մեր աշխատանքին՝ կատարեք այն այս հղմամբ։

«Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության խորհրդի անդամներ

  • Սուրեն Դեհերյան,  ՀԿ նախագահ, Ampop.am–ի հիմնադիր խմբագիր
  • Վարդան Շահնազարյան, խորհրդի անդամ
  • Կարինե Դարբինյան, խորհրդի անդամ, Ampop.am–ի պատասխանատու խմբագիր
  • Գեորգի Մանվելյան, խորհրդի անդամ
  • Լիլիթ Պողոսյան, խորհրդի անդամ, Ampop.am–ի պատասխանատու խմբագիր

ԼՀԱ–ի 2023–2024թթ․-ի ֆինանսական հաշվետվությունը

Կապ մեզ հետ