Մենք փնտրում ենք Region Check ցանցի ապագա դեսպաններին։
Եթե հավատում ես, որ՝
- Տեղեկացված քաղաքացին կարող է փոխել իր համայնքը,
- Ցանկանում ես սովորել տարբերակել փաստը կեղծ տեղեկատվությունից,
- Պատրաստ ես ձեռք բերած գիտելիքդ կիրառել իրական կյանքում,
Ուրեմն Region Check-ը հենց քեզ համար է
«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն և «Ամփոփ Մեդիան» հրավիրում են 16–30 տարեկան երիտասարդներին Շիրակի, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերից՝ միանալու Region Check ծրագրին։
Ծրագրի շրջանակում կընտրվեն 30 երիտասարդ մեդիադիտակներ, ովքեր հուլիս-օգոստոս ամիսներին կանցնեն 3-օրյա ինտենսիվ Bootcamp և կստանան գործնական պատրաստվածություն քննադատական մտածողության, փաստերի ստուգման (fact-checking), տեղեկատվական մանիպուլյացիաների բացահայտման ու արհեստական բանականության (AI) գործիքների կիրառման թեմաներով։
Աշնանը մասնակիցները կներգրավվեն ՏԻՄ ընտրությունների ընթացքում տեղեկատվական միջավայրի դիտարկման աշխատանքներում՝ արձանագրելով ապատեղեկատվության և հիբրիդային մեդիա-սպառնալիքների դեպքերը։
📅 Ծրագրի փուլերը
- Կրթական փուլ (հուլիս – օգոստոս). եռօրյա ինտենսիվ առերես Bootcamp Երևանում (հուլիսի 25-27)։ Դրան հաջորդող առցանց աշխատանք՝ գործնական մոդուլների և առաջադրանքների միջոցով՝ փորձագետների անմիջական ուղղորդմամբ։
- Գործնական փուլ (սեպտեմբեր – հոկտեմբեր). համայնքային նախագծերի իրականացում մարզերում՝ ստացած գիտելիքների փոխանցում և ցանցի ընդլայնում։ Զուգահեռաբար՝ ՏԻՄ ընտրությունների մեդիա դիտարկումներ փորձագետների աջակցությամբ։
- Ամփոփում և շարունակականություն. ծրագիրն ամբողջությամբ ավարտած (նոյեմբերի 30, 2026) մասնակիցները կստանան հավաստագրեր։ Լավագույն շրջանավարտները կստանան բացառիկ հնարավորություն՝ վճարովի հիմունքներով միանալու «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի մեդիա նախաձեռնություններին։
Ի՞նչ կստանաս ծրագրի ընթացքում
- Գործնական գիտելիքներ մեդիագրագիտության և փաստերի ստուգման ոլորտում,
- Ծանոթություն արհեստական բանականության (AI) գործիքների կիրառմանը լրագրության մեջ,
- Աշխատանք ոլորտի փորձառու լրագրողների և մեդիափորձագետների հետ,
- Մասնակցություն երիտասարդների մարզային համագործակցային հզոր ցանցին,
- Վճարովի հիմունքներով ներգրավվածություն «ԼՀԱ»-ի հետագա ծրագրերում,
- Իրական ազդեցություն քո համայնքի տեղեկատվական անվտանգության բարձրացման գործում։
Մասնակցության պայմաններ
- Դիմել կարող են Շիրակի, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերի 16–30 տարեկան երիտասարդները։
- Հուլիսի 25-27-ը ք. Երևանում նախատեսվող 3-օրյա ինտենսիվ առերես Bootcamp-ին ֆիզիկական մասնակցությունը պարտադիր է։
- Ծրագրի բոլոր՝ թե՛ ուսումնական (հուլիս-օգոստոս), թե՛ գործնական (աշուն) փուլերին ակտիվ մասնակցությունը պարտադիր է։
- Մասնակցությունն ամբողջությամբ անվճար է (ճանապարհածախսը, կեցությունն ու սնունդը հոգում է կազմակերպությունը)։
📩 Ինչպե՞ս դիմել
Լրացրու առցանց հայտադիմումը և կցիր մինչև 60 վայրկյան տևողությամբ կարճ տեսանյութ՝ պատասխանելով հետևյալ հարցին.
- Կարդալով Region Check ծրագրի հայտարարությունը՝ ինչպե՞ս ես հասկացել ծրագրի նպատակը, ինչո՞ւ ես ցանկանում միանալ և ինչպե՞ս ես պատկերացնում քո ներդրումը քո համայնքում։
Դիմումների վերջնաժամկետ՝ 2026թ․-ի հուլիսի 11, ժամը 23:00
կդիտարկվեն միայն ամբողջական և ժամանակին լրացված հայտերը:
ԴԻՄԵԼՈՒ ՀՂՈՒՄԸ
Ընտրության չափանիշներ
Հայտերի գնահատման և մասնակիցների ընտրության ժամանակ առաջնահերթությունը տրվելու է հետևյալ չափանիշներին.
- Բարձր հետաքրքրվածություն ու մոտիվացիա մեդիագրագիտության, փաստերի ստուգման և տեղեկատվական անվտանգության թեմաների հանդեպ,
- Պատրաստակամություն և ժամանակի տրամադրում ծրագրի բոլոր փուլերում (առցանց և առերես) ակտիվ ներգրավվելու համար,
- Պատրաստակամություն՝ Երևանի Bootcamp-ից հետո սեփական համայնքում իրականացնելու փոքր նախագծեր (դասընթաց, աշխատարան, քննարկում և այլն) և ընդլայնելու մեդիադիտակների ցանցը,
- Բարձր պատրաստակամություն՝ աշնանը ակտիվորեն ներգրավվելու ՏԻՄ ընտրությունների մեդիա դիտարկման աշխատանքներին։
Քո համայնքի տեղեկատվական անվտանգությունը սկսվում է քեզնից։
Դարձի՛ր քո համայնքի Մեդիա դիտակը
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 05/07/2026









