Փետրվարի 1-ին Ռուսաստանից հացահատիկով բեռնված հերթական շարժակազմն Ադրբեջանի տարանցմամբ Հայաստան է ուղարկվել։ Ըստ Euronews-ի՝ 25 վագոններից բաղկացած շարժակազմը տեղափոխում է 1,746 տոննա ռուսական հացահատիկ, ինչը հնարավոր է դարձել տարածաշրջանային տրանսպորտային ուղիների ապաշրջափակման և հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում։
Տարածաշրջանային «խաղաղության օրակարգի» մաս կազմող այս բեռնափոխադրումները հնարավոր են դարձել 1990-ականներից գործող տարանցման սահմանափակումների վերացումից հետո: Ըստ աղբյուրի՝ մինչ օրս այս երթուղով Հայաստան է տեղափոխվել ընդհանուր առմամբ 285 վագոն՝ շուրջ 19,900 տոննա հացահատիկ։
Բոլոր բեռնափոխադրումներն իրականացվում են նույն սխեմայով. բեռը Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով հասնում է վերջնակետ՝ Հայաստանի «Դալարիկ» կայարան:
Այս ուղիով բեռների առաջին խմբաքանակը՝ ղազախական ցորենով բեռնված, Հայաստան էր հասել նախորդ տարվա նոյեմբերին:
Ամփոփ Մեդիա
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 02/02/2026









