Սոցիալական

Հայաստանում յուրաքանչյուր 10 զույգից 3-ն ամուսնալուծվում է (գրաֆիկներ)․ 15 տարում հարաբերակցությունը կրկնապատկվել է

Վերջին 15 տարում Հայաստանում ամենաշատ ամուսնությունները գրանցվել են 2011 թվականին` շուրջ 19 710: Հաջորդող երեք տարիներին ամուսնությունների վիճակագրությունն էական փոփոխություններ չի կրել։ 2015-2018 թթ․ թվերը դինամիկ նվազել են։

2019թ․ ամուսնությունները որոշակիորեն աճել են, բայց 2020թ․ նորից կտրուկ նվազել։ 2020թ․ պատկերը, ենթադրաբար, պայմանավորված է կորոնավիրուսային սահմանափակումներով և պատերազմով։

2011 թվականից հետո ամուսնությունների կտրուկ աճ նորից գրանցվել է 2021-ին՝ 17 165: Հաջորդող տարվարից՝ 2022-ից, Հայաստանում ամուսնությունների թիվը նորից սկսել է նվազել։

2009-2014թթ․ ամուսնալուծությունների թիվը Հայաստանում դինամիկ աճել է՝ 2014-ին հասնելով առավելագույնին՝ շուրջ 4500 դեպք։

Ամուսնալուծությունները, ինչպես և ամուսնությունները 2020-ին նվազել են։

2021-ից ամուսնալուծությունները Հայաստանում կրկին սկսել են աճել։

Ամուսնությունների և ամուսնալուծությունների հարաբերակցությունը 2009-ին 15% էր:

15 տարվա ընթացքում այդ հարաբերակցությունը կրկնապատկվել է` կազմելով գրեթե 30 %:

Հեղինակ՝ Լուսինե Շադյան
Մենթոր՝ Գարիկ Հարությունյան

Տվյալների մշակումը՝ Ամփոփ Մեդիայի

Այս նյութը պատրաստվել է Ամփոփ Մեդիայի կողմից՝ «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այստեղ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 02/07/2024