Դըրբըզեք

ՀՀ որ բնակավայրերում կարող են ԼՂ բռնի տեղահանվածները հավաստագրով տուն ձեռք բերել

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց Հայաստանի Հանրապետությունում երկարաժամկետ բնակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով` Կառավարությունը մայիսի 16-ին հավանություն է տվել բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին։

Ծրագիրն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկի ձևով՝

  1. բնակարանի (կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի) կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում,
  2. անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում,
  3. գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։

 

Հավաստագրերի արժեքը ընտանիքի մեկ անդամի հաշվով կազմում է`

  • 5 մլն դրամ, եթե տունը/բնակարանը ձեռք բերվի կամ կառուցվի ստորև քարտեզում կանաչով նշված թվով 242 բնակավայրերից որևէ մեկում։ Դրանցից 238-ը գյուղական բնակավայրերում է, միայն չորսը քաղաքային։
  • Տվյալ բնակավայրերը գտնվում են ՀՀ 5 մարզերի՝ Սյունիքի (55%), Տավուշի (17%), Գեղարքունիքի (16%), Վայոց Ձորի (9%) և Արարատի (2.5%) 15 համայնքներում։

  • 4 մլն դրամ, եթե տունը/բնակարանը ձեռք բերվի կամ կառուցվի քարտեզում նարնջագույնով նշված 148 բնակավայրերից որևէ մեկում։ Դրանցից 138-ը գյուղական, 10-ը քաղաքային բնակավայրերում։
  • Բնակավայրերը գտնվում են ՀՀ 9 մարզերի` Շիրակի (41%) , Լոռու (15.5%), Վայոց Ձորի (14%),  Գեղարքունիքի (10%), Տավուշի (7%), Արմավիրի (4%),  Արագածոտնի (3%), Սյունիքի (3%) և Արարատի (2%) մարզերի 22 համայնքներում։

  • 3 մլն դրամ՝ մնացած բոլոր բնակավայրերում, բացի Երևանի 1-ին և 2-րդ գոտու,
  • 2 մլն դրամ, եթե արդեն կա գործող հիփոթեք, բացառությամբ՝ Երևանի 1-ին և 2-րդ գոտում գտնվող գույքի։

Ծրագրի շահառուների ու հիմնական պայմանների մասին հավելյալ տեղեկություն այստեղ։

Հեղինակ՝ Մարիամ Անդրեասյան

Մենթոր՝ Կարինե Դարբինյան

Այս նյութը պատրաստվել է Ամփոփ Մեդիայի կողմից՝ «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այստեղ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 07/06/2024