Արհեստական բանականությունը մեզ տալիս է անսահման գործիքներ, բայց նաև բերում է լուրջ ռիսկեր՝ կողմնակալությունից մինչև տեղեկատվական պատերազմներ։
Այս թողարկման առաջին մասում «ռեԱրմենիա» ակադեմիայի թիմի անդամ, ԱԲ գործիքներով ծրագրեր ղեկավարած Արշակ Ուլուբաբյանի հետ պարզաբանում ենք, թե ինչ է իրականում ԱԲ-ն, ինչպես են աշխատում Լեզուների խոշոր մոդելները (LLM), ինչ է data poisoning-ը (տվյալների թունավորումը), և ինչու է պետությունների դերը վճռորոշ ԱԲ-ի կարգավորման ու տվյալների կառավարման հարցում։
Եթե ուզում եք հասկանալ՝ արդյոք ԱԲ-ն երբևէ կարող է լինել «անկախ», թե դա պարզապես գեղեցիկ միտք է թվային աշխարհում, այս փոդքասթը լավ ուղեցույց է դրանց շուրջ մտածելու համար։
Հեղինակ՝ Քրիստիան Գինոսյան
Գլխավոր նկարը՝ «Մարսող բադը», հեղինակ՝ Ժակ դը Վոկընսոն, 1739թ․
Փոդքասթի պատրաստմանն աջակցել են «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն և Բեռլինի լրագրության դպրոցը (Berliner Journalisten Schule)
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 17/11/2025









