2012թ.-ից ներդրված սոցիալական փաթեթը պետական աշխատողների, ինչպես նաև կրթության, մշակույթի, գիտության, սոցիալական պաշտպանության ոլորտների պետական ոչ առևտրային կազմակերպություններում (ՊՈԱԿ) աշխատողների աջակցության ծրագիր է։
Նպատակն է՝
- Աշխատակցի սոցիալական կարիքների բավարարում
- Մոտիվացում, արդյունավետության բարձրացում
- Պետական ոլորտի աշխատանքի գրավչության բարձրացում
- Պետական ոլորտում կադրերի հոսքի կրճատում
Ի սկզբանե 2012 և 2013թթ․ սոցիալական փաթեթից օգտվելու առաջին նախապայմանը շահառուի կողմից առողջության ապահովագրության ձեռքբերումն էր։
Ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալների՝ 2018թ.-ի դրությամբ սոցիալական փաթեթից օգտվել է 147200 շահառու: Վերջիններիս թիվը նվազել է 4100-ով՝ համեմատած 2015, 2016 և 2017թ. հետ, երբ շահառուների թիվը երեք տարիների ընթացքում անփոփոխ էր` 151 300 անձ:
2018թ.-ին այս նպատակով բյուջեով հատկացված գումարը կազմել է 10.6 մլրդ դրամ:
Տրամադրվող գումարն անկանխիկ, է և փոխանցվում է բանկում բացված հաշվին: Բացի դա, եթե շահառուն տվյալ տարում չի օգտագործում գումարները, ապա դրանք փոխանցվում են հաջորդ տարվա հաշվին: Այլ կերպ ասած՝ գումարը կրում է կուտակային բնույթ
Կարդացեք նաև
- Ովքե՞ր և ինչպե՞ս կարող են լինել սոցիալական փաթեթի շահառու:
- Սոցիալական փաթեթի առողջապահական բաղադրիչը:
- Պարտադիր կանխարգելիչ բժշկական ծառայություն:
- Ինչպես է սոցփաթեթի շրջանակներում վճարվում բուժհաստատությունը:
- Ո՞ր ընկերություններն են ապահովագրում սոցիալական փաթեթի շահառուներին
Ամփոփ Մեդիա
Instagram: ampop.am
Telegram: ampopmedia
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 01/10/2019