Կրթություն

Որոնելով հայկական երաժշտության ինքնությունը

Ի՞նչ է երաժշտությունը Ձեզ համար։ Արդյոք երաժշտություն լսելիս փորձո՞ւմ եք կռահել դրա ինքնությունը, ազգային պատկանելությունը, տարբերակել հայկականը ոչ հայկականից։

Ի՞նչ երաժշտություն եք պատկերացնում հայկական զանգվածային երաժշտություն ասելիս, և արդյոք պարտադի՞ր է, որ Հայաստանում ստեղծվող երաժշտությունն ունենա ազգային երաժշտական տարրեր։

Կոմիտասագետ Մհեր Նավոյանի խոսքով, զանգվածային երաժշտությունը պարտադիր հայկականություն պահպանելու պարտավորություններ չունի, բայց, ըստ նրա, սա չի նշանակում, որ ցանկալի չէ պահպանել հայկականությունը։

«Ամփոփ Մեդիան» ներկայացնում է Եվա Հարությունյանի հեղինակած «Հայկական զանգվածային երաժշտության խնդիրներն այսօր» խորագրով մուլտիմեդիա նախագիծը։ Նախագիծն ուշագրավ է թեմայի արդիականությամբ և մատուցման ձևաչափով։

Եվա Հարությունյանը Բրյուսովի անվ. պետական համալսարանի այս տարվա շրջանավարտ է։ Մուլտիմեդիա նախագիծը Եվայի ավարտական աշխատանքի մի մասն է։ Այսպիսի նախագծերը հավաստում են, որ բուհի «Լրագրության» գիտաուսումնական կենտրոնն ավարտող ապագա լրագրողները տիրապետում են տարբեր մեդիա գործիքների և լրատվամիջոցներում աշխատանքի անցնելիս կարող են նոր շունչ հաղորդել տվյալ խմբագրությունների տեղեկատվության մատուցման գործին։ Նախագծի ղեկավար՝ ԳՈՒԿ ավագ դասախոս, բգթ Լիլիկ Ստեփանյան:

Պատկերին սեղմելով անցում կատարեք դեպի մուլտիմեդիա նախագիծ։

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 16/05/2021