Պարտադիր կանխարգելիչ բժշկական քննությունը, որը ներդրվել է 2015թ.-ին, փաթեթի բաղադրամաս է: Նպատակը շահառուի բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումն ու ֆինանսավորումն է: 2017թ․-ից սկսած պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն անցնելն ակտիվացնում է փաթեթի ծառայությունները։
Կանխարգելիչ բժշկական ծառայությունը շահառուները կարող են անցնել պոլիկլինիկաներում: Սակայն, եթե շահառուն կցագրված է գյուղական բնակավայրերում գործող բժշկական կազմակերպությանը, ապա նա կարող է անցնել տվյալ տարածաշրջանի ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնություն իրականացնող պոլիկլինիկայում կամ բժշկական կենտրոնում:
Պարտադիր կանխարգելիչ բժշկական քննությունը շահառուն անցնում է տվյալ տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը, սակայն, եթե նա անցել է տարվա 2-րդ կեսին, ապա հաջորդը պետք է անցնի ոչ շուտ, քան 6 ամիս անց:
Մյուս բուժծառայություններից օգտվելու համար շահառուն կարող է ընտրել այն բժշկական կազմակերպությունը, որտեղ ցանկանում է բուժում ստանալ:
Կարդացեք նաև
- Ի՞նչ է սոցիալական փաթեթը․ նպատակն ու բաղադրիչները:
- Ովքե՞ր և ինչպե՞ս կարող են լինել սոցիալական փաթեթի շահառու:
- Սոցիալական փաթեթի առողջապահական բաղադրիչը:
- Ինչպես է սոցփաթեթի շրջանակներում վճարվում բուժհաստատությունը:
- Ո՞ր ընկերություններն են ապահովագրում սոցիալական փաթեթի շահառուներին
Ամփոփ Մեդիա
Instagram: ampop.am
Telegram: ampopmedia
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 01/10/2019