ՀՀ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2020 թ.-ին նորածիններին ամենից հաճախ տրված անուններն ու ազգանունները։ 2020 թ.-ին Հայաստանում ծնվել է 36 352 երեխա՝ 311-ով կամ 0.9 %-ով ավելի, քան 2019-ին։
2020թ․-ին, նորածին տղաները 5%-ով գերազանցել են նորածին աղջիկներին։ Նրանցից 17 299 –ը աղջիկներ են, 19 053-ը՝ տղաներ։
Համաձայն տվյալների՝ 2020 թ. նորածին աղջիկների և տղաների շրջանում առավել տարածված 6 ազգանուններն ու անուններն ընդհանուր առմամբ նույն են, ինչ 2019թ․-ին։
2019 թ.-ի համեմատ, 2020 թ.-ին թե՛ աղջիկ, թե՛ տղա նորածիններին ամենից հաճախ տրված անունների ցանկը գլխավորողները մնացել են նույնը՝ Նարե 745 անգամ և Դավիթ՝ 1403 անգամ։ Աղջիկների դեպքում վեցնյակն ամփոփել է Եվա անունը, տղաների դեպքում՝ Տիգրանը:
Աղջիկների անունների 50-րդ հորիզոնականում Ամելի անունն է։ Այս անվամբ կոչել են 77 նորածնի։ Տղաների պարագայում 50-րդ հորիզոնականը զբաղեցրել են Սերգեյները, որոնց թիվը կազմում է 71:
Աղջիկների դեպքում ամենահաճախ գրանցված 50 ազգանունների ցանկը, ինչպեսև 2019-ին, կրկին գլխավորում է Գրիգորյան ազգանունը և եզրափակում՝ Սաֆարյանը։ Տղաների դեպքում այդ ցանկի առաջին հորիզոնականում Խաչատրյանն է, 50-երորդում՝ Անտոնյանը:
Ամփոփեց Լիանա Գրիգորյանը
Պատկերները՝ հեղինակի
Կարդացեք նաև
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի, թարգմանությունների և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 31/05/2021