Քաղաքական

Ընդդիմությունը «Pass». Բա ինչպե՞ս է ընտրվելու Հանրապետության նոր նախագահը [ինֆոգրաֆիկա]

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, այդպես էլ արձակուրդից Հայաստան չվերադառնալով, հրապարակեց իր հրաժարականի որոշումը՝ ընդգծելով․ «Նախագահը ստիպված է պետականության երաշխավոր լինել՝ փաստացի չունենալով որևէ իրական գործիք»։

«Ազգային ժողովի Կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ ՀՀ նախագահի հրաժարականի դեպքում, եթե վերջինս հայտարարությունից հետո մեկշաբաթյա ժամկետում չի չեղարկում իր դիմումը, Ազգային Ժողովում անցկացվում են ՀՀ նախագահի արտահերթ ընտրություններ։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չվերականգնեց իր լիազորությունները։ Արդյունքում՝ Ազգային ժողովում մեծամասնություն կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախագահի թեկնածու առաջադրեց Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանին։ Մինչդեռ Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները որոշեցին որևէ կերպ չմասնակցել Հանրապետության նախագահի ընտրությանը։

Ըստ կանոնակարգի՝ մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը, Հանրապետության նախագահի լիազորությունները կկատարի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, որին էլ ԱԺ-ում ժամանակավորապես կփոխարինի ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։

«Ամփոփ Մեդիան» ներկայացնում է, թե ինչպես կանցկացվեն նախագահական արտահերթ ընտրությունները՝ ՀՀ Սահմանադրության համաձայն։

 

Տվյալների մշակումը՝ Մարիամ Գրիգորյանի

Ինֆոգրաֆիկան՝ Անուշ Բաղդասարյանի

Կարդացեք նաև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 10/02/2022