Առողջություն Միջազգային

Հնդկաստանում թթվածնի օրական պահանջարկը COVID-19-ով հիվանդների համար

Ցածր և միջին եկամուտ ունեցող 142 երկրներում COVID-19-ով ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների շնչառությունն ապահովելու համար անհրաժեշտ թթվածնի օրական պահանջարկը 27.000.000 խորանարդ մետր է։ Այս պահանջարկի  տարեկան ծախսը, ըստ հաշվարկների, կազմում է 6 մլրդ 228 մլն ԱՄՆ դոլար։

Բժշկական թթվածնի ամենամեծ պահանջարկն այսօր ունի Հնդկաստանը, որտեղ այն օրական գերազանցում է 14․000.000 խորանարդ մետրը` կազմելով ընդհանուր պահանջարկի 54%-ը: Այս ցուցանիշն ավելի քան հինգ անգամ շատ է Բրազիլիայի օրական պահանջարկից, որը երկրորդն է թթվածնի պահանջարկով։

Ե՛վ Հնդկաստանը, և՛ Բրազիլիան պայքարում են կորոնավիրուսի նոր շտամների դեմ: Երկու երկրներում էլ օրական հաստատվում են տասնյակ և հարյուրհազարավոր նոր դեպքեր ու գրանցվում՝ հազարավոր մահեր։ Օրինակ` Հնդկաստանում ապրիլի 30-ին հաստատվել է 402.110 նոր դեպք և 3522 մահ։ Համացանցում հայտնվել են Հնդկաստանում կորոնավիրուսից մահացածների մարմինների մասսայական այրման լուսանկարներ։

Տեքստը և ինֆոգրաֆիկը՝ Կարինե Դարբինյանի

#COVID19 #crisis

Կարդացեք նաև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի, տվյալների, վիզուալ պատկերների և թարգմանությունների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 01/05/2021