«Ամփոփ մեդիա»-ի թղթակիցն ուսումնասիրել է բենզինի, դիզելային վառելիքի և անձնական փոխադրամիջոցների այլ վառելանյութերի գների ինդեքսը 2024թ․ հունվար-հուլիսն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ։
Նշված ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի գնաճ:
Օրինակ, 2024-ի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, բենզինի սպառողական գների ինդեքսն (ՍԳԻ) աճել է. ՍԳԻ ամենաբարձր ցուցանիշը գրանցավել է փետրվարին՝ կազմելով՝ 45.8%, ամենացածրը եղել է հուլիսին՝ 10.2%:
Սպառողական գների ինդեքսը (ՍԳԻ) տնտեսական ցուցանիշ է, որը գնահատում է, թե ինչպես են ժամանակի ընթացքում փոխվում ապրանքների և ծառայությունների գները։
ՍԳԻ-ն հատկապես կարևոր է, քանի որ ցույց է տալիս, թե որքան արժե սպառողական զամբյուղը՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ։ Այս ցուցանիշը կարևոր է տնտեսության վիճակի գնահատման համար, քանի որ ցույց է տալիս, թե որքանով են փոխվել ապրանքների գները, որոնք մենք ամեն օր օգտագործում ենք։
Նույն ժամանակահատվածում թանկացել է նաև դիզելային վառելիքը. 2024 հունվար-հուլիսին դիզելային վառելիքի ՍԳԻ-ն 0.9%-ից հասել է 15.4%-ի։ Դիզելային վառելիքի ՍԳԻ-ն ամենաբարձրը եղել է 2024թ. հունիսին՝ 16.5%:
Ի տարբերություն բենզինի և դիզելային վառելիքի՝ անձնական փոխադրամիջոցների համար այլ վառելանյութերն ( հեղուկացված գազ, սպիրտ, էլեկտրականություն և այլ վառելիքային խառնուրդներ) էժանացել են. ՍԳԻ 2024թ.ին հունվարից հուլիսն ընկած ժամանակահատվածում նվազել է 3.9%-ով:
Հեղինակ՝ Լուսինե Շադյան
Մենթոր՝ Տաթև Խաչատրյան
Այս նյութը պատրաստվել է Ամփոփ Մեդիայի կողմից՝ «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այստեղ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։
Կարդացեք նաև
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 04/09/2024