Հիվանդացության և մահացության ցուցանիշներն արտացոլում են բնակչության առողջության վիճակը։ Սակայն դրանք ուղղակիորեն կախված են տարբեր գործոններից, ինչպիսիք են՝ սեռն ու տարիքը, ժառանգական գործոնները, ապրելակերպը, ինչպես նաև սոցիալ-տնտեսական վիճակը։
Սակայն վերջին 13 տարինների ընթացքում, 2005թ․-ից սկսած, Հայաստանում աճել է արյան շրջանառության համակարգի հիվանդությունների թիվը, ինչի մասին փաստում է նաև սույն խնդիրներով առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) հաստատություններ դիմած քաղաքացիների թիվը։
Ոչ վարակիչ հիվանդություններն աշխարհում և Հայաստանում
Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների՝ աշխարհում բնակչության հիվանդացության և մահացության հիմնական պատճառները ոչ վարակիչ հիվանդություններն են։ Յուրաքանչյուր տարի արձանագրվում է մոտ 40 մլն մարդու մահ։
Աշխարհում առաջին տեղում արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են, Հայաստանում՝ ևս։ Աշխարհում հաջորդիվ՝ չարորակ նորագոյացություններն են, շաքարային դիաբետը, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունները և հոգեկան հիվանդությունները։
Հայաստանում առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների պատկերը կրկնօրինակում է եվրոպական տարածաշրջանի մահացությունը։ Համաձայն 2017թ. ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի առողջապահության տեղեկատվական վերլուծական ազգային կենտրոնի և Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների՝ բնակչության շրջանում առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններից մահացության բեռը կազմել է մոտ 80%: Ընդ որում՝ միայն 55,6%-ն արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են։
Ապացուցողական բժշկությամբ հաստատված է, որ ոչ վարակիչ հիվանդությունների զարգացումը կախված է ապրելակերպից և առկա ռիսկի գործոնների առանձնահատկություններից, որոնք կարող են նպաստել այդ հիվանդությունների զարգացմանը:
Ամփոփ Մեդիա
Instagram: ampop.am
Telegram: ampopmedia
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 24/10/2019