Աշխարհում բնակչության թվի ավելացմանը զուգահեռ ավելանում է գյուղատնտեսության համար պիտանի հողերի վրա ծանրաբեռնվածությունը։ Արդիական է դառնում հողերի արդյունավետ օգտագործումը հատկապես այն երկրներում, որտեղ գերակշռում է լեռնային ռելիեֆը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում, որտեղ հողերի ավելի արդյունավետ օգտագործումն անհրաժեշտություն է։
Հայաստանում վարելահողերի մի մասը չի օգտագործվում, քանի որ չի ոռոգվում, չկա սերմացու կամ պարարտանյութ, բերքատվությունը ցածր է: Արոտավայրերի դեպքում նպատակին չեն ծառայում հողերի մոտ 60%-ը: Հիմնական պատճառը բնակավայրերից հեռու գտնվելն է։ Արդյունքում մոտ գտնվող արոտավայրերն են գերօգտագործվում։
2017թ-ին Հայաստանի գյուղատնտեսության համախառն արտադրանքի 96%-ն ապահովել են տնային տնտեսությունները։ Ուստի կարևոր է, որ տնտեսվարողները տիրապետեն հողօգտագործման ճիշտ կանոններին՝ վարի ժամկետին, խորությանը, արոտարածեցման թույլատրելի տևողությանը և այլն։
Ահա այն 8 կարևոր պայմանները՝ գյուղատնտեսական նշանակության հողերի հետագա կորուստը կանխելու համար։
Հողի պահպանման միջազգային փորձից
Չունենալով բավարար քանակությամբ հողային ռեսուրսներ՝ սակավահող երկրները գյուղատնտեսության համար պիտանի հողերն ընդարձակելու տարբեր եղանակներ են փնտրում։ Օրինակ՝ ճահճուտներով հարուստ Անգլիայում գյուղատնտեսական հողահանդակներն ընդարձակվել են գերխոնավ տարածքների չորացման ու բերրիության բարձրացման ճանապարհով։ Նիդեռլանդների տարածքի 40%-ը ևս ժամանակին ջրի տակ էր, իսկ հիմա դրանց տեղում արգավանդ դաշտեր են։
Հողը պահպանելու հետաքրքիր օրինակներով առանձնանում են Մալայզիան, Վիետնամը, Մալթան և այլն։ Օրինակ՝ Մալայզիայում և Վիետնամում, որպեսզի բլուրների հողը պաշտպանեն էրոզիայից և միևնույն ժամանակ օգտագործեն, լանջերը կտրտել, սանդղավանդակներ են սարքել և կաուչուկի պլանտացիաներ հիմնել։ Իսկ օրինակ՝ Մալթայում, որի տարածքի զգալի մասը զբաղեցնում են ժայռերը, որևէ շինություն կառուցելուց առաջ հողը տեղափոխում են այլ վայր՝ մշակելու նպատակով։
Մարդն իր գործունեության հետևանքով հողերի բերրիությունն ու որակը պահպանելու համար պետք է հողի օգտագործման ճիշտ կանոններին տիրապետի. իմանա, թե երբ և ինչ չափաբաժնով է պետք պարարտացնել հողը, ինչ բույսեր աճեցնել այս կամ այն հողակտորի վրա, ինչպես կազմակերպել ոռոգումը և այլն։
Բացի այդ մարդը, օգտագործելով բնությունից տրված իր ստեղծագործական միտքը, կարող է գտնել նոր ու հետաքրքիր լուծումներ՝ հիմնվելով հողօգտագործման տարրական գիտելիքների վրա, քանի որ ճիշտ օգտագործելու դեպքում հողը ոչ միայն չի սպառվում, այլ նաև ընդհակառակը՝ անընդհատ բարելավվում է, բարձրանում բերրիությունը:
Սույն նյութը ստեղծվել է ՄԱԶԾ-ԳԷՀ «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրի շրջանակներում։ Նյութերի բովանդակությունը կամ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին և պարտադիր չէ, որ արտահայտեն ՄԱԶԾ-ի կամ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի տեսակետները:
This content has been created in the scope of UNDP-GEF “Generate global environmental benefits through environmental education and raising awareness of stakeholders” Project. The views and opinions expressed in this stories are those of the authors and do not necessarily reflect the official policy or position of UNDP or GEF.
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 22/07/2019