Միջազգային

Թուրքիայի անտառային հրդեհներն ու դրանց հետևանքները․ ինֆոգրաֆիկա

Թուրքիայում բռնկված 174 անտառային հրդեհներից 160-ը վերահսկողության տակ են, մինչդեռ 14-ը դեռ շարունակում են մոլեգնել երկրի հարավային և հարավ-արևմտյան 5 նահանգներում։

Անտառային առաջին հրդեհները բռնկվել են անցյալ շաբաթ՝ հուլիսի 28-ին։ Կրակի թիրախ են դարձել տասնյակ համայնքներ ու զբոսաշրջային վայրեր՝ պատճառ դառնալով մարդկանց տարհանման։

Ըստ պաշտոնական տվյալների ՝ սա Թուրքիայում վերջին տասնամյակում տեղի ունեցած ամենաաղետալի հրդեհն է, որը բռնկման պահից ի վեր հասցրել է ոչնչացրել ավելի քան 95,000 հեկտար տարածք։

Մինչդեռ 2008-2020 թվականներին տարվա այս ժամանակահատվածում տեղի ունեցած հրդեհների պատճառով միջին հաշվով այրվել է 13,516 հեկտար։ Այսինքն 2021թ․ յոթ օրերի ընթացքում առնվազն 7 անգամ շատ տարածք է ոչնչացել, քան նախորդ 12 տարիների ընթացքում միասին վերցրած։ Իսկ հրդեհները դեռ շարունակում են նոր տարածքներ կլանել։

Loading...

Loading…

Պատրաստեց Կարինե Դարբինյանը

Կարդացեք նաև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 04/08/2021