Կարապի լճի հարևանությամբ Առնո Բաբաջանյանի արձանի կողքին գրեթե ամեն օր հնչում են հայտնի կոմպոզիտորների դաշնամուրային ստեղծագործությունները։
«Այլ Արտո» ստեղծագործական կեղծանվամբ Արտավազդ Ոսկանյանն արդեն 2 տարի է, ինչ ստեղծագործում է բաց երկնքի տակ՝ ժպիտներ պարգևելով անցորդներին։
Երիտասարդ երաժիշտն ամեն օր Կարապի լճի տարածք է բերում իր էլեկտրոնային դաշնամուրը, տեղադրում այն քաղաքային նստարանի առջև, ապա փորձելով զգալ օրվա անցորդների տրամադրությունը՝ կազմում է համապատասխան նվագացանկ՝ ֆրանսիացի կոմպոզիտոր Էրիկ Սաթի, Կոմիտաս, Արամ Խաչատուրյան և ուրիշներ։
Արտավազդն ասում է՝ անցորդները հաճախ մոտենում ու շնորհակալություն են հայտնում մայրաքաղաքի կենտրոնական փողոցը երաժշտական նոտաներով լցնելու համար, իսկ այգում երեխայի հետ զբոսնող ծնողներից մեկն էլ խոստովանել է՝ երեխաս միայն Ձեր երաժշտությունը լսելիս է քնում։
Հեղինակ՝ Մարիամ Գրիգորյան
#podcast #ամփոփպոդկաստ
Լսեք նաև
- Հեղափոխությունից ոգեշնչված ավստրալահայ ընտանիքի հայրենադարձ պատմությունը
- Երևանի մնջախաղի թատրոնը չի սահմանափակվում ունեցած ձեռքբերումներով
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 15/04/2022