Դըրբըզեք

Տողի անկումը․ մեկօրյա մարտեր գյուղի համար

Երկու տարի առաջ այս օրը՝ 2020թ․-ի հոկտեմբերի 21-ին, Հադրութի շրջանի Տող գյուղը անցավ ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ Գրավելով Արցախի հարավային տարածքները՝ հակառակորդը մոտեցել էր Հադրութի շրջանի գյուղերին։ Դրանցից հատկապես նշանավոր էր Տող գյուղը, որն, ունենալով պատմամշակութային մեծ նշանակություն, վերջին տարիներին դարձել էր Արցախի տնտեսական և տուրիստական կենտրոններից մեկը։

Հադրութից դեպի Շուշի և Ստեփանակերտ ադրբեջանցիների առաջխաղացման հաջողությունը կախված է Տողը և հարակից գյուղերը գրավելու հանգամանքից, քանի որ այդտեղով էին անցնում Արցախի խորքը տանող ուղիները։

Մինչև հոկտեմբերի 21-ը գյուղի աշխարհազորայինները և կանոնավոր բանակը թշնամու դեմ մարտեր են վարել գյուղի մատույցներում, ապա՝ հենց գյուղի տարածքում։

2020 թ․ Արցախյան 44-օրյա պատերազմում Տող գյուղի ինքնապաշտպանության մասին պատմում են գյուղի աշխարհազորայինները և Տողի համայնքապետը։

Պատմությանն անցնելու համար սեղմեք նկարին։ 

Այլ հոդվածներ այս շարքից՝ Վերածնվող «Կատարոն» նպաստում է տեղահանված տողեցիների սոցիալ-հոգեբանական վիճակի բարելավմանը

Հեղինակներ՝ Գարիկ Հարությունյան, Հայկ Մակիյան, Լիաննա Պետրոսյան 

Նյութի բովանդակության համար պատասխանատու են միմիայն հեղինակները և պարտադիր չէ, որ այն արտահայտի Ampop.am կայքի խմբագրության կամ «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի տեսակետները։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ampop.am կայքի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 21/10/2022