«Ամփոփ Մեդիան» ներկայացնում է հոդվածների շարք, որի հերոսներն ունեն տարբեր մասնագիտություններ, տարբեր ճակատագրեր, սակայն նրանց բոլորին միավորում է Շուշիի իրենց բնակելի շենքը՝ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու դիմաց։
Նրանք հայկական Շուշիի վերածննդի և անկման վկաներն են, մեծացել ու կայացել են քաղաքի կայացմանը զուգահեռ՝ Արցախյան առաջին պատերազմից մինչև երկրորդը՝ քաղաքի անկումը։
Պատմությունները, որոնք ներկայացնում ենք մի քանի մուլտիմեդիա նյութերի միջոցով, հնարավորություն են ևս մեկ անգամ հանդիպելու Շուշիին, ցավոք, վիրտուալ ձևաչափով և ցավոտ դրվագներով։
Այս պատմության հերոսը Հարութ Բաբալյանն է․ նա և հայրը հոգևոր սպասավորներ են եղել Ղազանչեցոց եկեղեցում, տեսել են քաղաքի աշխուժացումը, ծաղկումը։
Հարութի պատմությունը զուգորդվում է Շուշիի հայկական հոգևոր ժառանգության պատմության, հայկական եկեղեցիների ճակատագրերի հետ։
Պատմությանն անցնելու համար սեղմեք նկարին։
Մարիամ Անդրեասյանի պատմությանը ծանոթացեք այստեղ:
Նվարդ Խաչիկյանի պատմությանը ծանոթացեք այստեղ:
Հեղինակներ՝ Գարիկ Հարությունյան, Նարեկ Մարտիրոսյան, Հայկ Խաչիկյան
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 11/11/2022