Հավասար աշխարհը հնարավորությունների աշխարհ է:
Մենք ամեն օր և միշտ պատասխանատու ենք մեր սեփական մտքերի և գործողությունների համար։
Մենք կարող ենք ակտիվորեն մարտահրավեր նետել կարծրատիպերին, պայքարել կողմնակալության դեմ, ընդլայնել մեր աշխարհընկալումը, բարելավել իրավիճակը և նշել կանանց նվաճումները:
Միասին կարող ենք օգնել ստեղծել գենդերային հավասար աշխարհ:
Այնպես որ՝ եկե՛ք ապրենք #ԱմենքսՀանունՀավասարի (#EachforEqual) գաղափարով։
Դե ուրեմն` եկե՛ք ստեղծենք գենդերային հավասար աշխարհ
Հավասարությունը միայն կանանց խնդիրը չէ, այն նաև ձեռներեցության խնդիրն է:
Գենդերային հավասարությունը շատ կարևոր է տնտեսության և համայնքների զարգացման գործում։
Գենդերային հավասար աշխարհն ավելի առողջ, հարուստ և ներդաշնակ կարող է լինել․ իսկ ի՞նչն է խանգարում։
#ԱմենքսՀանունՀավասարի արշավը «Կոլեկտիվ անհատականության» մասին է
Այս տարի Կանանց միջազգային օրվան նվիրված քարոզարշավի (#IDW2020) թեման բխում է «Կոլեկտիվ անհատականության» գաղափարից։
Մենք բոլորս մեկ ենք։
Մեզնից յուրաքանչյուրի գործողությունները, խոսակցությունները, վարքագիծը և մտածելակերպը կարող են ազդել ողջ հասարակության վրա:
Բոլորս միասին կարող ենք փոփոխություն բերել։ Բոլորս՝ մեկս մյուսին օգնելով՝ կարող ենք գենդերային հավասար աշխարհ ստեղծել։
Մենք բոլորս կարող ենք առաջնորդվել #ԱմենքսՀանունՀավասարի գաղափարով։
Ընդունե՛ք #ԱմենքսՀանունՀավասարի դիրքը
Դե ինչ՝ առաջ պարզե՛ք ձեռքերը և ընդունե՛ք #ԱմենքսՀանունՀավասարի դիրքը՝ մյուսներին ոգեշնչելու և կանանց միջազգային օրը ՁԵՐԸ դարձնելու համար։
Արե՛ք այն, ինչ կարող եք, որպեսզի իսկապես ամենուրեք դրական փոփոխություններ բերեք կանանց համար:
Մեկամյա գործունեություն և համագործակցություն
#ԱմենքսՀանունՀավասարի 2020թ․ արշավը կշարունակվի ողջ տարվա ընթացքում՝ չսահմանափակվելով Կանանց միջազգային օրով։
Քարոզարշավի թեմատիկան կապահովի մեկ միասնական կուրս՝ ուղղորդելու և խթանելու շարունակական բնույթի համընդհանուր գործողությունները՝ ուժեղացնելով ու թափ հաղորդելով #ԱմենքսՀանունՀավասարի ակտիվությանը ողջ տարվա ընթացքում:
Մեզնից յուրաքանչյուրն իր դերակատարումը կարող է ունենալ
Գենդերային հավասարության հասնելու համար կարևորագույն նշանակություն ունեն կոլեկտիվ գործողություններն ու ընդհանուր պատասխանատվությունը:
Կանանց միջազգային օրն աշխարհում տոնվում է որպես կանանց հասարակական, տնտեսական, մշակութային ու քաղաքական նվաճումները նշելու, ինչպես նաև գենդերային հավասարության ամրապնդմանն ուղղված գործողությունների ոգեկոչման օր:
Կանանց միջազգային օրն առաջին անգամ նշվել է 1911թ․-ին, որին աջակցել է ավելի քան մեկ միլիոն մարդ: Մինչդեռ այսօր այն արդեն տոնվում է ամենուրեք՝ չվերագրվելով կոնկրետ երկրի, խմբավորման կամ կազմակերպության։
Ահա, թե ինչ է ասել հայտնի ֆեմինիստ, լրագրող և ակտիվիստ Գլորիա Շտայնեմը այս կապակցությամբ․ «Հանուն հավասարության կանանց պայքարը կապ չունի ոչ՛ ինչ-որ ֆեմինիստի, ոչ էլ կոնկրետ կազմակերպության հետ։ Այն արգասիքն է բոլոր նրանց միասնական ջանքերի, ովքեր մտահոգ են մարդու իրավունքներով»։
Տարածե՛ք սոցիալական ցանցի միջոցով
Տեղադրե՛ք ձեր գրառումը սոցիալական առցանց հարթակներում հետևյալ հեշթեգով #IWD2020՝ ընդունելով «ձեոքերը հավասար առաջ» պարզած դիրքը և մյուսներին ևս կոչ անելով աջակցել #ԱմենքսՀանունՀավասարի արշավին։
Instagram, Facebook, Twitter, LinkedIn, Youtube, TikTok․ ահա, թե որքան սոցիալական հարթակներ կան #ԱմենքսՀանունՀավասարի քարոզարշավի շրջանակներում ձեր նախաձեռնությունն ու գրառումը հանրայնացնելու համար։
Քայլ արե՛ք
Պետք չէ հապաղել: Յուրաքանչյուրը պիտի մտածի հավասար իրավունքների մասին ու իր մասնակցությունն ունենա՝ միշտ և ամենուրեք։ Իսկ ինչպե՞ս ես դո՛ւ աջակցելու #ԱմենքսՀանունՀավասարի քարոզարշավին Կանանց միջազգային օրը և մյուս օրերին։
Թարգմանությունը՝ Աննա Սիմոնյանի
Սկզբնաղբյուր՝ International Women’s Day
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի, թարգմանությունների եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 06/03/2020