Տնտեսություն

Հայաստանում սննդի ինքնաբավության մակարդակը 2018-2023թթ․

Հայաստանը մի շարք ապրանքների դեպքում պարենային անվտանգության տեսանկյունից ինքնաբավության բարձր մակարդակ ունի։

«Ամփոփ մեդիա»-ի թղթակիցը ուսումնասիրել է ՀՀ ազգային պարենային անվտանգության հաշվեկշիռը 2018-2023թթ․ ժամանակահատվածի նկատմամբ։

Ինքնաբավությունը երկրի պարենային անվտանգությունը գնահատող կարևոր ցուցանիշ է։ Պարենային անվտանգությունը ուղղված է բավարար քանակությամբ պարենով ապահովմանը, որը հասանելի է հասարակության յուրաքանչյուր անդամի։

Երկրի պարենային անվտանգությունը հիմնականում ապահովվում է գյուղատնտեսությունը։

ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների ուսումնասիրության համաձայն 2023 թվականի տվյալներով՝ 2022թ․-ի նկատմամբ նվազել է բանջարեղենը, շաքարը, ձուն, կաթը, ձուկը, իսկ աճ են գրանցել ցորենը, կարտոֆիլը, միրգը, հատիկաընդեղենը, տավարի, խոզի, ոչխարի, և թռչնի մսերը։

Գրաֆիկում կարող եք փոխել ապրանքի անունը՝ մյուս ապրանքատեսակների վերաբերյալ պատկերը տեսնելու համար։

Տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մի շարք ապրանքներ 2018թ․-ից հետո նվազել են զգալիորեն, սակայն 2023թ․-ին նկատվում է աճ, նախորդի համեմատ։

Օրինակ, ոչխարի միսը 2018թ․-ին 128,6% է գրանցել, բայց հաջորդ տարիներին մոտ 10%-ով նվազել է և 2023թ․-ին մոտ 6%-ով աճ գրանցել նախորդ 2020, 2021 և 2022 թթ․-ի համեմատ։

Շաքարի աճի և նվազման պատկերը նույնպես տարբեր է․ այս ապրանքատեսակն ամենից բարձր աճը գրանցել է 2022թ․-ին՝ 91,2%, բայց 2023թ․-ին այն մոտ 50%-ով նվազել է` 42,8%:

Դիտարկվող ժամանակահատվածում ցորենի ինքնաբավության ամենաբարձր ցուցանիշը եղել է 2018թ․-ին՝ 31,2%, և դրանից հետո նվազել է՝ 2021թ․-ին հասնելով ամենացածր ցուցանիշին 23,2%։

Հատիկաընդեղենն, իր հերթին ամենաբարձր ցուցանիշն ունեցել է 2018թ․-ին՝ 38,6%, իսկ հետո նվազել՝ 2022-ին հասնելով ամենացածր ցուցանիշին՝ 26,0%:

Տեքստի և վիզուալ նյութերի հեղինակ՝ Մարիամ Անդրեասյան 
Մենթոր՝ Գարիկ Հարությունյան

Այս նյութը պատրաստվել է Ամփոփ Մեդիայի կողմից՝ «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այստեղ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։

Կարդացեք նաև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 23/09/2024