Դըրբըզեք

Հինչա իլա՞լ. Փաշինյանն ու Փաուերը քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների հումանիտար խնդիրները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ղեկավար Սամանթա Փաուերի հետ անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին, դրանց լուծման ուղղությամբ ՀՀ Կառավարության քայլերին, այդ թվում՝ բնակարանային ապահովման ծրագրին:

Այս համատեքստում, վարչապետ Փաշինյանը կարևորել է միջազգային հանրության շարունակական աջակցության կարևորությունը և ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, ինչպես նաև ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին վերաբերող հարցերի:

Քաշաթաղից և Քարվաճառից ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման հավաստագրերի ժամկետը երկարաձգվել է

Քաշաթաղից և Քարվաճառից տեղահանված ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրված հավաստագրերի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը։ Այդ մասին հաղորդել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Ըստ նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանի, վերլուծությունները ցույց տվեցին, որ շուրջ 1000 հավաստագիր ունենք դեռ չիրացված:

«Հիմնական խնդիրներից մեկը վարկային պատմությունն է, երբ ընտանիքում չկա նորմալ վարկային պատմություն ունեցող անձ, որպեսզի մյուսները դուրս գան և իր անունով ձևակերպվի վարկը: Մյուս խնդիրը՝ շահառուների բավականին մեծ թիվ վերջերս են իմացել, որ իրենք ծրագրի շահառու են», – «Արմենպրես»-ի հետ զրույցումասել է Ղարագյոզյանը։

Նախարարության ներկայացուցչի խոսքով՝ մինչ այժմ տրամադրվել է 3946 հավաստագիր, որոնցից 2934-ն արդեն վարկավորվել է, այսինքն՝ ձեռք է բերել կամ կառուցում է անշարժ գույք։

Շահառուները, համաձայն ծրագրի պահանջների, կարող են՝ ձեռք բերել, կառուցել կամ վերակառուցել իրենց սեփական տունը։
Ծրագրի շրջանակում տրվող առավելագույն գումարը [խմբ․ տրվում է բացառապես հավաստագրի ձևով] 16 մլն դրամ է՝ մայր գումարի ամսական վճարների մարման և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 13% տոկոսագումարի համար։ Այս դեպքում շահառուն պարտավոր է անհատական բնակելի տուն կառուցել սահմանամերձ բնակավայրում կամ տուն ձեռք բերել Սյունիքի և Վայոց ձորի մարզերում առաջնային շուկայից [խմբանմիջապես կառուցապատողից]։

Եթե շահառուն ցանկանում է անշարժ գույքը ձեռք բերել Երևանում, ապա պետությունը տրամադրում է ընդամենը 8 մլն դրամ՝ մայր գումարի ամսական մարումների և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 8% տոկոսագումարի մարման համար։

Միասնական սոցիալական ծառայության հետ համագործակցող բանկից կամ վարկային կազմակերպությունից հիփոթեքային վարկ ստանալու դեպքում՝ պետությունը հավաստագրի միջոցով իրականացնում է մայր գումարի և տոոկսագումարի սուբսիդավորում։

Քննարկվել են փախստականների, տեղահանվածների ինտեգրմանը վերաբերող հարցեր

Օրերս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում կայացել է ՀՀ-ում ապաստան ստացած փախստականների ինտեգրման և տեղահանվածների, երկարաժամկետ միգրանտների վերաինտեգրման հարցերով համաժողովի 19-րդ աշխատանքային հանդիպումը։ Ինչպես տեղեկանում ենք նախարարության կայքից, նորաստեղծ մարմնի հետ նախարարությունում դա առաջին հանդիպումն էր։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում ապաստան ստացած փախստականների ինտեգրմանն ուղղված ծառայությունները, այս ուղղությամբ նախատեսվող ռազմավարության մշակման գործընթացն ու գործիքակազմը, առկա խնդիրներն ու անելիքները։

ՀՀ ԱՍՀ նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանն իր ելույթում ընդգծել է Ինտեգրման և վերաինտեգրման ռազմավարական ծրագրի ներառական մշակման կարևորությունը և առաջարկել այս հարթակի միջոցով քննարկումների իրականացումն ու միջազգային և տեղական գործընկերների հետ ջանքերի մեկտեղումը։

Ամփոփվել են ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բազմոլորտային կարիքների գնահատման ուսումնասիրության արդյունքները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկանում ենք, որ պետական գերատեսչությունների, միջազգային կառույցների մասնակցությամբ իրականացված հետազոտության նպատակն ընտանիքների առաջնային կարիքները բացահայտելն է, որոնց հիման վրա հետագայում կմշակվեն նոր քաղաքականություններ ու աջակցության մեխանիզմներ։

Նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանըհանդիպման ժամանակ նշել է, որ՝ պետական բնակարանային ծրագրի իրագործմանը զուգահեռ՝ կարևոր է նաև փափուկ հմտությունների, քաղաքացիական կողմնորոշման և նոր գիտելիքի տրամադրման միջոցով բռնի տեղահանված հայրենակիցներին օգնելը։ Դա, ըստ նրա, կօգնիունենալ տնտեսական ինքնաբավություն և ապագան տեսնել Հայաստանում։

Ամփոփ Մեդիա

Այս նյութը պատրաստվել է Ամփոփ Մեդիայի կողմից՝ «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այստեղ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 11/07/2024