Միջազգային

Կուբա-ԱՄՆ հարաբերությունների վերսկսում

սդֆգոեռգ

ԱՄՆ-ի և Կուբայի միջև ձևավորված հարաբերություններն ամենատարօրինակ են աշխարհում: Կարիբյան կղզու վրա գտնվող պետությունը՝ ընդամենը 11 միլիոն բնակչությամբ, գտնվում է գերտերության մշտական առերեւույթ փակուղում։ Սա շարունակվում է արդեն կես դար՝ աշխարհը հասցնելով  միջուկային պատերազմի եզրին, վերաձևելով ԱՄՆ-ի երրորդ ամենամեծ նահանգի մշակույթն ու քաղաքականությունը և երկարացնելով Սառը պատերազմը, ինչն ի սկզբանե բանավեճի առիթ է դարձել: Այժմ նրանց միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել, ԱՄՆ-ը թեթևացրել է 5 տասնամյակ տևած առևտրային էմբարգոն։ Սակայն Կուբայի կառավարությանը խիստ քննադատորեն վերաբերվող ԱՄՆ նոր նախագահի պարագայում կրկին հարց է առաջանում, թե արդյոք երկու սահմանակից երկրները կարող են լավ հարևաններ դառնալ: Կուբայի հեղափոխական առաջնորդ Ֆիդել Կաստրոն մահացավ նոյեմբերի 25-ի երեկոյան։

Իրավիճակ

Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է հակադարձել կարգավորման գործընթացին՝ պնդելով, որ Կուբայի կառավարությունը չափազանց շահեկան վիճակում է հայտնվել: Երկու կողմերի միջև դիվանագիտական հարաբերությունները պաշտոնապես վերականգնվել են 2015թ. հուլիսին: Մարտ ամսին նախագահ Բարաք Օբամայի կատարած այցը Կուբա ԱՄՆ 30-րդ նախագահ Քալվին Քուլիջի այցից հետո առաջին նման այցն էր: Մերձեցումը հնարավոր է դարձել ազատազրկված լրտեսների փոխանակությամբ, և 2014թ. դեկտեմբերին Պապ Ֆրանցիսկոսի միջնորդությամբ Կուբայի կողմից ամերիկացի կապալառուի ազատ արձակմամբ: Կուբան, որի աջակից երկրները՝ Ռուսաստանն ու Վենեսուելան, տնտեսական պայքարի մեջ են, խոստացել է քաղաքացիներին ապահովել ավելի մեծ հասանելիությամբ ինտերնետ կապով և բջջային հեռախոսներով և դանդաղորեն իրականացրել է իր խոստումը: Միևնույն ժամանակ Կուբայի կառավարությունը ազատ է արձակել 53 քաղբանտարկյալների, սակայն հետո սկսել է ձերբակալել այլախոհներին: Հայտարարելով, որ տասնամյակներ շարունակ ԱՄՆ քաղաքականությունը ձախողեց ժողովրդավարություն ձևավորել Կուբայում՝ Օբաման օգտագործեց իր լծակները՝ կուբայական ծագում ունեցող ամերիկացիներին թույլ տալու, որպեսզի նրանք ավելի շատ գումար ուղարկեն այնտեղ գտնվող իրենց հարազատներին, հեշտացնելու ԱՄՆ քաղաքացիների համար Կուբա   ճանապարհորդելը և թույլ տալու, որպեսզի հեռահաղորդակցության սարքավորումների արտահանումն ավելանա: 2015թ. մայիսին ԱՄՆ-ը Կուբային հանեց ահաբեկչությանը պետականորեն հովանավորող երկրների իր ցանկից: Գուանտանամո կղզու վրա տեղակայված ԱՄՆ ռազմական բազան չմիացավ այս համաձայնագրին: Օբաման ցանկանում է, որ Կուբայում հանվի ԱՄՆ առևտրային էմբարգոն, սակայն դրա համար անհրաժեշտ է Կոնգրեսի միջամտությունը: Ֆլորիդայի սենատոր Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ կօգտագործի Կոնգրեսում ունեցած իր դիրքը՝ խոչընդոտելու հարաբերությունների կարգավորմանը: Ռուբիոն ներկայացնում է Հանրապետական կուսակցության աջ պահպանողական թևը, որի կազմում ընդգրկված են կազմակերպված և հարուստ կուբացի արտագաղթյալներ, ովքեր դեմ են Կուբայի կառավարության օրինականացմանը: Նրանք սովորաբար եղանակ են փոխում իրենց թվաքանակով, քանի որ վերջին 11 նախագահական ընտրություններից 10-ի ժամանակ այն թեկնածուն, ով հաղթել էր Ֆլորիդայում, հաղթել է նաև նախագահական ընտրություններում:

Պատմական ակնարկ

1959թ. Ֆուլխենսիո Բատիստայի ռեժիմի  տապալումը Ֆիդել Կաստրոյի կողմից աշխարհում հեղափոխական շարժումների համար ոգեշնչման աղբյուր մնաց,  չնայած այն հանգամանքին, որ արդյունքում Կուբան կոմունիստական դիկտատուրա դարձավ: Երբ Սառը պատերազմի ամենաթեժ պահին Կաստրոն դաշնակցական կապեր հաստատեց Խորհրդային միության հետ, 1961թ. ԱՄՆ-ը խզեց կապերը Կուբայի հետ և նախաձեռնեց Խոզերի ծովածոցի  (Bay of Pigs) գործողությունները, որպեսզի տապալի Կաստրոյին: Դրա ձախողումից հետո, ԱՄՆ-ը առևտրային էմբարգո սահմանեց: Իր տարածքում խորհրդային հրթիռամիջուկային զինանոցի տեղադրման Կուբայի որոշումը 1962թ. հանգեցրեց 13-օրյա ճգնաժամի, որը գրեթե միջուկային պատերազմի վերածվելու եզրին էր: ԱՄՆ-ում Կաստրոյի դեմ ուղղված օրենքների ժամանակաշրջանն ավարտվեց 1996թ. ընդունված Helms-Burton օրենքով, որը պայմաններ ստեղծեց առևտրային էմբարգոն հանելու համար, ներառելով Կուբայում բազմակուսակցական ընտրություններն ու Կաստրոյի և նրա եղբայր Ռաուլի հեռացումը, ով նախագահի պաշտոնը զբաղեցրել էր 2008թ.՝ ասելով, որ հրաժարական կտա 2018թ.: Էմբարգոյի վերացումը առևտրի բավականաչափ հնարավորություններ է ստեղծում, հիմնականում գյուղատնտեսական ապրանքների առումով՝ դարձնելով ԱՄՆ-ին Կուբայի թվով ութերորդ ամենախոշոր առևտրային գործընկերը:

Փաստարկ

Կուբայի հետ առևտուր անող մյուս երկրները, կարգավորման գործընթացի աջակիցները ասում են, որ էմբարգոյի հետևանքով ԱՄՆ ընկերությունները զրկվել են նպաստավոր հեռանկարներից, իսկ ԱՄՆ կառավարությունը՝ իր ազդեցությունից: Ըստ Օբամայի՝ իր կողմից ձեռնարկված միջոցառումները կնպաստեն Կուբայում միակուսակցական իշխանավարման համակարգի վերացմանը` ուժեղացնելով երկրում ծնունդ առնող մասնավոր սեկտորը և ազգերի միջև շփումը: ԱՄՆ-ի հետ առավել սերտ կապերը կօգնեն նաև  սահմանափակելու Կուբայի այնպիսի ձախակողմյան դաշնակիցների իրավունքները, ինչպիսին օրինակ` Վենեսուելան է, որը օրական շուրջ 8000 բարել զեղչված նավթ է մատակարարում կղզուն: Ընդդիմախոսները, ներառյալ Կուբայում մարդու իրավունքների պաշտպանության որոշ խմբեր, ասում են, որ Օբաման փրկեց մահացող դիկտատուրան հենց այն ժամանակ, երբ տնտեսական աճը դանդաղում էր, և Վենեսուելան սկսել էր պայքարել իր դաշնակցական կապերը պահպանելու համար: Թրամփն ասել է, որ իր քաղաքականության նպատակը «կուբացիների համար ի վերջո բարգավաճման և ազատության ուղի հարթելն է լինելու»: Օբամայի փոփոխություններն առանց Կոնգրեսի աջակցության կարող են ի չիք դառնալ հաջորդ նախագահի օրոք:

Փորձագետի կարծիք



Հղումների պահոց

  • Միջազգային հարաբերությունների խորհուրդը (CFR) այս զեկույցում բացահայտում է Կուբայի տնտեսական բարեփոխումները:
  • Կոնգրեսի հետազոտական ծառայությունը (CRS) այս  աշխատությունում ուսումնասիրում է ԱՄՆ-Կուբա հարաբերություններին առնչվող խնդիրները:
  • «Փյու հետազոտական կենտրոնի»  հարցումները բացահայտում են փոփոխվող ժողովրդագրական տվյալները և կուբայական ծագում ունեցող ամերիկացիների կարծիքները:

Հեղինակներ`Bill Faries, Ezra Fieser

Աղբյուր` Բլումբերգ


Հրապարակվել է` 04/12/2016